Wednesday, 08 05 2024
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը

Մարտի 1-ի մասին երրորդ ֆիլմը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հետաքրքիր կերպով է արձագանքել Հանրային հեռուստաընկերությունում Մարտի 1-ի վերաբերյալ ֆիլմի ցուցադրմանը: Ֆիլմը, որի հեղինակը Տիգրան Պասկևիչյանն է, ցուցադրվեց փաստացի հանրային պահանջին ընդառաջ, որի առիթն էլ տվել էր Ռոբերտ Քոչարյանին վերագրվող հեռուստաալիքի եթերում ցուցադրված մեկ այլ ֆիլմ: Խոսքը ռուսաստանցի հայ հեռուստալրագրող Ռոման Բաբայանի նկարահանած «Գործ համար Մարտի 1» ֆիլմի մասին է, որը ըստ էության ներկայացնում էր այդ իրադարձությունները Ռոբերտ Քոչարյանի հայացքով, եթե ընդհանուր դիտարկենք ֆիլմի ուղղվածությունը: Հանրայինով «պատասխան» ցուցադրությունից հետո էլ ԲՀԿ ներկայացուցիչը հայտարարություն է արել, որ ֆիլմը միակողմանի է և նշվում է Գագիկ Ծառուկյանի անունը, որ նրա թիկնազորը հանդերձանք ու զենք է ստացել մարտի 1-ին, բայց չի ներկայացվում Ծառուկյանի կարծիքը: Խոսքը փաստահավաք խմբի ներկայացրած հայտնի ցուցակի մասին է, որտեղ եղել են բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների անուններ, որոնց թիկնազորերը, ըստ տեղեկության, ուժայինների հանդերձանք են ստացել և զենք:

Հատկանշական է, որ միայն Գագիկ Ծառուկյանն է եղել, որ հերքել է և հերքում է իր թիկնազորի մասնակցությունը: Մինչդեռ ցուցակում եղել են Հովիկ Աբրահամյանի, Լիսկայի, Սամվել Ալեքսանյանի, Թոխմախի Մհերի, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի, Ալրաղացի Լյովի անունները: Ի դեպ, այդ ամենի մասով պարզ չէ, թե ինչ ունի թարմացված և նոր թափ ստացած քննությունը: Հայտնի է, որ Վաչագան Ղազարյանը կալանավորված է, բայց ապօրինի հարստացման գործով: Հովիկ Աբրահամյանին վերագրվող տարածքներից հայտնաբերվեց զենք, որը հայտարարվեց, թե կապ ունի Մարտի 1-ի հետ, այսինքն՝ կարող է կապ ունենալ, ու դա ենթադրվեց ԱԱԾ պետի մակարդակով, իսկ հետո հերքվեց:

Ինչով է ուշագրավ այս ամենը: Իհարկե, քննությունն իրականացնող մարմինն ունի իր տակտիկան, այդ թվում՝ կասկածյալների, վկաների կամ մեղադրյալների ներգրավման առումով, սակայն այս տեսանկյունից իրավիճակը հետաքրքրություն է ներկայացնում նաև նախկին իշխող համակարգի ներքին հարաբերությունների մասով: Ի վերջո, ամբողջությամբ հասկանալի է այդ համակարգի գործողություների համար Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվությունը, որպես Առաջին դեմք ու Գերագույն գլխավոր հրամանատար: Սակայն, մյուս կողմից, համակարգն ունեցել է նաև քաղաքական դերակատարներ, որոնք ունեին իրենց գործառույթները, ներառյալ խորհրդարանի մեծամասնությունը, որը Մարտի 1-ին փաստացի մատնվել է անգործության կամ աջակցել ուժային օպերացիային, ու քանի որ այն բերել է 10 զոհերի, խորհրդարանի պահվածքը փաստացի կարելի է բնութագրել իբրև հանցավոր անգործություն: Այս տեսանկյունից ուշագրավ էր, որ տարիներ առաջ մի առիթով խորհրդարանի այդ ժամանակ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն իր հետ չի խորհրդակցել արտակարգ դրություն հայտարարելուց առաջ: Մինչդեռ դա նախատեսված է օրենքով: Իսկ Քոչարյանը հայտարարում էր, որ խորհրդակցել է և պահպանել ընթացակարգերը, այդ թվում՝ վարչապետի հետ: Սերժ Սարգսյանի հետ նա խորհրդակցե՞լ է: Սարգսյանն այդ մասով լռում է: Երբ է նա խոսելու: Թե՞ Սերժ Սարգսյանն էլ պատրաստվում է նկարահանել Մարտի 1-ի մասին իր ֆիլմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում