Saturday, 11 07 2026
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ

Անկումների սարսափից. Նիկոլ Փաշինյանը պարտավոր է բուժել հիվանդությունը

Հոգեկան հիվանդությունների շարքում կա մի հիվանդություն, որը կոչվում է «Երկբևեռ խանգարում», անգլերեն՝ Bipolar disorder։ Այն ոչ միայն ու ոչ այնքան հոգեբանական, որքան հոգեբուժական միջամտություն պահանջող հիվանդություն է, քանի որ դրա ընթացքում խախտվում է մարդու ուղեղում առկա քիմիական նյութերի հավասարակշռությունը։ Հիվանդության տարածվածությունն աշխարհում մոտ 10 տոկոս է։

«Երկբևեռ խանգարման» ժամանակ մարդու ուղեղի երկու՝ ակտիվ և պասիվ բևեռների միջև հավասարակշռությունը խախտվում է՝ արտահայտվելով կա՛մ սուր ընկճախտով, կա՛մ գերակտիվ՝ մանիակալ դրսևորմամբ, որի ժամանակ մարդը գերարագ մտածելու, գործելու հատկություններ է ձեռք բերում, թեև իհարկե դրա պատճառով հաճախ նա կարող է ունենալ հակասոցիալական վարքագիծ։ Հիվանդությունը համարվում է անբուժելի, սակայն դեռևս նախորդ դարի 50-ականներից գիտությունը ստեղծել է մի շարք դեղամիջոցներ, որոնք հնարավորություն են տալիս հիվանդների վիճակը պահպանելու եթե ոչ՝ ամբողջական, ապա գոնե հարաբերական կայունության ռեժիմում, երբ մարդը ապրում է ոչ միայն ակտիվ և պասիվ փուլեր, այլև գտնվում է միջանկյալ՝ նորմալ վիճակում։ «Երկբևեռ խանգարմամբ» տառապել են Ուինսթոն Չերչիլը, Էռնեստ Հեմինգուեյը, երգիչներ Ջիմի Հենդրիքսը, Ֆրանկ Սինատրան, այդ հիվանդությունից ունեն դերասաններ Մել Գիբսոնը, երգչուհի Մերայա Քերին, ինչպես նաև Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։

«Երկբևեռ խանգարումը» հիվանդություն է, որի մոդելով կարելի է բավական մոտ ճշգրտությամբ վերլուծել և հասկանալ նաև քաղաքական երևույթները՝ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունը։ Քաղաքականությունը, լինելով ամբողջությամբ մարդկային ինտելեկտի ու հոգեբանության արտահայտություն, որոշակիորեն, եթե ոչ՝ ամբողջությամբ, պրոյեկցված է անհատին՝ մարդուն բնորոշ դրական և բացասական կողմերից, այդ թվում՝ հիվանդություններից։ Սառը պատերազմից մինչև մերօրյա միջազգային աշխարհակարգը ակնհայտորեն երկբևեռության օրինակներ են։ Իհարկե կարելի է հակադարձել, որ բացի ԱՄՆ-ից և Ռուսաստանից՝ կան նաև Չինաստանը, Հնդկաստանը և այլն, բայց գլոբալ կոնտեքստում դրանք ռուսական կամ արևելյան բլոկի գերտերություններ են, որոնք հակադեմ են արևմտյան բլոկին՝ ԱՄՆ, ԵՄ։

Եթե Bipolar disorder-ի տրամաբանությամբ ու արտահայտչամիջոցներով փորձենք դիտարկել աշխարհակարգը դիցուք վերջին հարյուր տարվա ընթացքում, դժվար չի լինի արձանագրել, որ այն ունեցել է բազմաթիվ ընկճախտային՝ դեպրեսիվ փուլեր, ինչպես նաև մի շարք գերակտիվ՝ մանիակալ շրջափուլեր։ Հենց դրանց արտահայտություններն են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմենրը, տնտեսական ճգնաժամերն ու սառը պատերազմը, ինչպես նաև Խորհրդային Միության փլուզումը։

Հենց այսօր էլ աշխարհն ապրում է Bipolar disorder-ի տերմինաբանությամբ՝ մանիակալ շրջափուլ՝ սիրիական խնդիր, ռուս-ամերիկյան հարաբերություններ, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններ, Հյուսիսային Կորեա, Իրան… շարքը կարելի է երկար շարունակել։ Բայց էականն այն է, որ թվարկված ու չթվարկված շատ օրինակները վկայում են, որ աշխարհը ներկայումս դրսևորում է այնպիսի վարքագիծ, որը, Bipolar disorder-ի ախտորոշմամբ, իդենտիկ է մանիակալ կամ գերակտիվ վարքագծին, իսկ դա, ինչպես վերը նշեցինք, իր բնույթով հակասոցիալական է անձի դեպքում։ Աշխարհի՝ գերտերությունների պարագայում, այն հակաաշխարհային է, եթե կարելի է այդպես ասել, և լի է մի շարք սպառնալիքներով՝ ինչպես առանձին երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։

Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ, չնայած քաղաքականության մեջ զուգադիպություններ չեն լինում, այսօր աշխարհը կառավարում են մարդիկ, որոնք իրենց վարքագծով բավական մոտ են Bipolar disorder-ի ակտիվ ֆազայի չափորոշիչներին՝ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Կիմ Չեն Ըն, Բաշար ալ-Ասադ… Թվարկված գործիչներին դժվար է անվանել հավասարակշռված, նրանք բոլորն էլ վարքագծային այս կամ այն շեղումն ունեն, որը, լինելով անձնական կատեգորիա, համաշխարհային աղետի պատճառ կարող է դառնալ, եթե վերաբերում է գերտերությունների ղեկավարներին։

«Քայլ արա, մերժիր…»

«Երկբևեռ խանգարման» շատ օրինակների կարելի է հանդիպել նաև ներքաղաքական կյանքում։ Հայաստանի հետանկախական շրջանի երեք տասնամյակներն էլ հագեցած են եղել ինչպե՛ս դեպրեսիվ, այնպե՛ս էլ մանիակալ փուլերով՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներից, մինչև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանավարման շրջաններ ու, բնականաբար, նաև մեր օրեր։

Մեծ հաշվով, թավշյա հեղափոխությունը ևս հարաբերականորեն Bipolar disorder-ի արտահայտություն էր, երբ 2008 թվականից հետո 10 տարի շարունակ դեպրեսիվ ֆազայում գտնվող հասարակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցում կատարեց մանիակալ փուլի՝ հեռացնելով կրկին դեպրեսիվ ֆազայում գտնվող հանրապետական իշխանությանը։

Ի՞նչ ֆազայում են հիմա հասարակությունն ու իշխանությունը՝ դժվար է միարժեք ասել, արդյոք նրանք դո՞ւրս են եկել մանիակալ ֆազայից, թե՞ ոչ՝ կրկին դժվար է ախտորոշել։

Այն, ինչ տեսանք Երևանի ավագանու, ապա ԱԺ ընտրություններում, տպավորություն էր թողնում, որ մենք՝ որպես հասարակություն, դեռևս մանիակալ ֆազայում ենք։ Այն, ինչ մենք տեսանք անցնող շաբաթվա ընթացքում խորհրդարանում, տպավորություն է ստեղծում, որ մեր իշխանությունը ևս դեռևս մանիակալ վիճակում է։ Այսինքն՝ վտանգները ոչ միայն չեզոքացված չեն, այլև կարող են գլուխ բարձրացնել ցանկացած պահի։

Բայց ամեն ինչ այնքան սարսափելի չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Ինչպես նշեցինք սկզբում, արդեն մի քանի տասնամյակ գիտությունը «երկբևեռ խանգարում» հիվանդության բուժման դեղամիջոցներ ստեղծել է, որոնք կանխում են մարդու հոգեվիճակի կտրուկ տատանումները և վայրիվերումները։ Նույնը կարելի է ասել նաև քաղաքականության մասին։

Քաղաքականության մեջ որպես դեղամիջոց հանդես են գալիս հակակշիռների համակարգերն ու ինստիտուտները, որոնք նոր Հայաստանում, ցավոք, բացակայում են։

Եվ ուրեմն, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ Հայաստանը մանիակալ ֆազայից անցում չի կատարել ընկճախտի շրջափուլի, պետք է օր առաջ բուժել հիվանդությունը։ Իսկ դա մեր իրողությունների պարագայում կարող է անել միայն մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ ուրեմն, նա պարտավոր է օր առաջ ձեռնամուխ լինել իշխանության իրական հակակշիռների ձևավորմանն ու կայացմանը՝ իր իսկ իշխանությունը և Հայաստանը ցնցումներից զերծ պահելու համար։ Վաղը կարող է ոչ թե ուշ լինել, ինչպես ընդունված է ասել, այլ կարող է լինել «ուշից ավելի ուշ», ինչը որպես ժամանակային հանգրվան գրեթե իդենտիկ է անցյալի հետ։ Իսկ անցյալում որևէ բան փոխել անհնար է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում