Tuesday, 14 05 2024
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից

ՀԱՊԿ-ի փակուղին

ՀԱՊԿ-ի հարցում մենք շատ հստակ էինք, երբ ասացինք, որ մեր ներքին իրավական հարցերը պետք է տարանջատել ՀԱՊԿ-ին վերաբերող մնացած հարցերից․ նախօրեին Հանրային հեռուստատեսության «Այսօր իրականում» հաղորդման ժամանակ նշել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այդ կառույցում  Հայաստանի առջև ստեղծված դժվարություններին։

«Դրա համար մենք նախաձեռնեցինք, որ վաղաժամ դադարեցվեն գլխավոր քարտուղարի լիազորությունները»,-ասել է նա։

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը մի ակումբ է, որտեղ երկրների ղեկավարները լրիվ այլ աշխարհայացք ունեն, ուրիշ մոդելի երկիր են կառուցում և հակադրվում են աշխարհին, իսկ ՀՀ գործող ղեկավարը մշակութաբանորեն չի տեղավորվում այդ մարդկանց ակումբում, Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է. «Մենք արել ու անելու ենք նույնը՝ սկսած վարչապետից. Ծառայեցնելու ենք արտաքին հարաբերությունները, տարբեր գործընկերների շահերը մեր երկրի շահերին։ Բոլոր գործիքները աշխատեցնում ենք։ Մենք չենք պատրաստվում անել այն, ինչ տարբեր վերլուծաբաններ ենթադրում կամ սպասում են»։

ՀԱՊԿ-ի մասին մեր բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտած կարծիքներն այսօր ավելի ակտուալ են՝ հաշվի առնելով այդ կառույցի շուրջ զարգացող իրադարձությունները։

Զոհրաբ Մնացականյանի խոսքի մեջ հատկապես ուշագրավ է այն հատվածը, որտեղ նա, ըստ էության, մերժում է մեղադրանքները, որ Յուրի Խաչատուրովի դրվագում Հայաստանի իշխանությունները ցուցաբերել են ավելորդ շտապողականություն, ինչի հետևանքով ՀԱՊԿ-ում խորացել է Հայաստանի մեկուսացումը։

Որևէ մեկը չի հերքում այն անհրաժեշտությունը, որ Խաչատուրովը պետք է ենթարկվի պատասխանատվության, եթե կան կոնկրետ ապացույցներ, որ նա մեղսակից է Մարտի 1-ի ոճրագործությանը։ Խաչատուրովի անհատական պատասխանատվության խնդրում երկլու կարծիք լինել չի կարող ու այստեղ հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր պնդեն, թե գեներալն անձեռնմխելի է։ Այլ խնդիր է, որ Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում սանձազերծելուց առաջ հարկ էր հաշվի նստել որոշակի ընթացակարգերի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ոչ թե պաշտոնաթող սպա է կամ պաշտոն է զբաղեցնում Հայաստանում, այլ՝ միջազգային կազմակերպության ներկայացուցչական պաշտոնյա է։

Հայաստանի իշխանության սխալը հենց այն է, որ այս նրբությունները հաշվի չառնվեցին, ինչի հետևանքով, մի կողմից՝ ուժեղացվեցին Հայաստանի դեմ Ռուսաստանի հրապարակային և ոչ հրապարակային ճնշումները, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ում նոր թափով արտահայտվեց Ադրբեջանի լոբբիստական գործունեությունը՝ Ղազախստանի ու Բելառուսի դեմքով։

Իհարկե, ոչ ոք չի կարող պնդել, որ եթե Հայաստանի ղեկավարությունը պահպաներ անհրաժեշտ ընթացակարգերը, երաշխիքներ կային, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլիներ Հայաստանի ներկայացուցիչը։ Ավելի շուտ՝ նույնիսկ այդ պարագայում Հայաստանը կորցնելու էր այդ պաշտոնը, որովհետև այն, ինչ այսօր կատարվում է ՀԱՊԿ-ում՝ դա, ըստ էության, ավտորիտար, բռնապետական ռեժիմների կոնսոլիդացիան է՝ հեղափոխական Հայաստանի, նրա արժեքների դեմ։ Մյուս կողմից՝ եթե Խաչատուրովի պարագայում պաշտոնական Երևանը հավատարիմ մնար միջազգային պարկտիկայում ընդունված ընթացակարգերին, ապա այսպես կոչված՝ եվրասիական գործընկերներին կզրկեր Հայաստանին մեկուսացնելու, նրա դեմ դիվանագիտական դեմարշ իրականացնելու մարտավարություն բանեցնելու լեգիտմությունից։

Այս ամենը ճշմարտություն է՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի ԱԳ նախարարը պնդում է, թե մեր իշխանությունը հենց սկզբից հստակ է գործել։ Մեր իշխանությունների մոտ ցավոք գործում է անսխալականության բարդույթը, ինչից մինչև պարտություն՝ մեկ քայլ է։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին՝ գլոբալ հարթության վրա, ապա ակնհայտ է, գլխավոր քարտուղարի ընտրության հարցը դարձավ այն լակմուսի թուղթը, որը վերջնականապես բացահայտելու է, թե այս կառույցն որքանով է նպաստում մեր երկրի անվտանգությանը։

Վաղ թե ուշ՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը քննարկելու է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարությունը, որովհետև՝ եթե նույնիսկ այս կառույցը ֆորմալ բնույթ ունի ու ընդամենը հայ-ռուսական համագործակցության հարթականերից մեկն է, ապա լրջորեն պետք է քննարկել այն հարցը, թե հենց ՀԱՊԿ ներսում բազմաշերտ շահերի բախումները չե՞ն խոչընդոտում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը կամ դրանք ավելի արդյունավետ զարգացնելու հեռանկարը։ Այլ խոսքով՝ կարող է պարզվել, որ ՀԱՊԿ-ը փակուղի է ոչ միայն Հայաստանի անվտանգության, այլ նաև՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում