Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Սեյրան Օհանյանը 2012-ին ԼՂՀ նախագա՞հ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Հայկ Խանումյանը (Արցախ)։

– Հայկ, օրերս Ձեր բլոգում տեղադրել էիք մի նյութ, որտեղ մանրամասն նկարագրում էիք Ձեր անցած ուղու, հատկապես վերջին երկու տարիներին Լեռնային Ղարաբաղում տեղի ԱԱԾ-ն և նախագահականի` Ձեր նկատմամբ անհանդուրժողական լինելու մասին: Որտեղի՞ց են գալիս այս խնդիրները: Դուք կոնկրետ մարդկանց անուններ էիք նշում, ինչո՞ւ հանկարծ հիմա որոշեցիք հրապարակայնացնել:

– Իրադարձությունները, որոնք նկարագրված են հոդվածում, տեղի են ունենում երկու տարի շարունակ, պարզապես սկզբում անուններ չէի հրապարակում, փորձում էի լեզու գտնել, գնալ ինչ-որ զիջումների զուտ այն պատճառով, որ հնարավորություն ունենանք ծրագրեր(հիմնականում կրթական բնույթի) իրականացնել Արցախում, և այս երկու տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ուրիշների միջոցներով և անուններով, քանզի հանդիպում էինք խոչընդոտների: Բայց երբ չափերն ամբողջովին անցան(այսինքն`սպառելով Արցախում լուծումների, արգելանքի բոլոր հնարավոր ռեսուրսները` արդեն փորձում են Հայաստան անցնել), պարզ դարձավ, որ դրա դեմ պայքարելու միակ միջոցը հրապարակայնությունն է: Ճիշտ է, իմ անձնական բլոգում իմ անձնական օրինակն եմ բերել, բայց սա միայն իմ խնդիր չէ, սա համակարգային խնդիր է, որին առնչվում են շատերը:

-Սրա արմատները, խորքերը որտեղի՞ց են գալիս:

-Արցախում ընդհանրապես որոշում ընդունում են բավականին հետաքրքիր ձևով: Ինտրիգայնությունը շատ բարձր է, և հասարակության մեջ այդ ինտրինգները մեծ դեր են խաղում: Շատ հաճախ որոշումներ կայացվում են բամբասանքների հիման վրա: Երկու տարի առաջ, երբ գնացի, ականատես եղա այնպիսի բաների, որոնք Հայաստանում չկային, ապա տեսա բաներ, որոնց մասին ընդամենը կարդացել էի տարբեր ռեժիմների վերաբերյալ գրքերում, այժմ տեսնում եմ բաներ, որոնց մասին նույնիսկ գրքերում չկա: Այդ նեղմիտ վարվելակերպը, ընդհանրապես պրովինցիալիզմը քայքայում է հասարակությունը: 

-Հայկ, Դուք նշում եք անուններ(Մարատ Մուսայելյան՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, Վիկտոր Քոչարյան՝ Արցախի ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր, Վլադիկ Խաչատրյան՝ կրթության նախարար, գեներալ-մայոր,Ստեփան Դադայան՝ ԱրՊՀ-ի ռեկտոր, ագիտացիայի բաժնի նախկին հրահանգիչ), որոնք Արցախի զարգացմանը խոչընդոտում են ինտրիգների և այլնի միջոցով: Արդյո՞ք միայն այս անուններն են Արցախի զարգացման խոչընդոտողները:

-Դրանք այն անուններն են, որոնք ինձ հետ առնչվել եմ տարբեր դեպքերի հետ կապված: Վերջին երկուսն ընդամենը հրաման կատարողներ են, բավականին նեղմիտ և սահմանափակ կարողություններով, բայց բավականին ջանասիրություն են դրսևորել տարբեր ապօրինություններ գործելու համար:

-Հայկ, Դուք նշում եք, որ այս ամենի համար հարկավոր է քաղաքացիական ակտիվություն, որի շնորհիվ հնարավոր կլինի պայքարել թե՛ կոռուպցիայի, թե՛ պրովինցիալիզմի և այլ խնդիրների դեմ: Այսօր կարո՞ղ ենք փաստել, որ քաղաքացիական ակտիվությունը ընդհանարապես չի դրսևորվում տեղում: 

-Տեղում քաղաքացիական մեծ պասիվություն կա: Երեք-չորս տարի առաջ Արցախում կար ակտիվ քաղաքացիական հասարակություն, որի գլուխն աստիճանաբար կտրելով`անընդհատ թուլացնում են, չնայած պետք է որ հակառակը լիներ, մանավանդ դրսից եկող ազդակների հիման վրա, քանզի բավականին հետաքրքիր զարգացումներ կան արցախյան քաղաքացիական հասարակության հետ կապված, մասնավորապես եվրախորհրդարանը տարբեր բանաձևեր է ընդունել, որտեղ խորհուրդ է տալիս Եվրամիության գործադիր մարմիններին լուրջ կապեր հաստատել ու համագործակցություն սկսել ԼՂՀ-ի հասարակական սեկտորի հետ: Այսինքն` միջազգային հասարակական սեկտորում Արցախի ճանաչվելու հետաքրքիր հեռանկարներ են բացվում, համենայն դեպս Արցախը հասարակական սեկտորի միջոցով տարբեր ծրագրերում ներգավելու մեծ հնարավորություն է ստեղծվում, սակայն այս ամենի արդյունքում քաղաքացիական սեկտորի զարգացման առումով լուրջ հակազդեցություն կա: Իշխանությունը փորձում է ամեն կերպ սահմանափակել այս ամենը: Միգուցե հենց դրա պատճառով է, որ Արցախն առաջին անգամ յոթ տարվա մեջ դասվեց ոչ ազատ պետությունների շարքում Freedom house-ի կողմից: Սա պատահական գնահատական չէ, քանի որ 2007-ից ի վեր միտումնավոր գնացել է ազատ խոսքի սահմանափակման, քաղաքական ընդդիմության ոչնչացման փորձ, ինչի արդյունքներն էլ քաղում ենք այսօր:

-Հայկ, հնարավոր է 2012 ին նախագահական ընտրությունները: Արդյո՞ք կարող ենք փաստել, որ Բակո Սահակյանի նախագահ լինելու գործոնով էր պայմանավորված այս ռեգրեսը:

-Ռեգրեսը բնականաբար պայմանավորված է Բակո Սահակյանի նախագահ լինելու հանգամանքով: Բակո Սահակյանը իշխանության է եկել ուժային կառույցներից, և նրա մտածելակերպը հենց պայմանավորված է դրանով: Միևնույն ժամանակ իշխանության բոլոր մարմիններ է բերել իշխանության ուժային կառույցներից մարդկանց, որոնք շատ խիստ նվազ պատկերացումներ ունեն արդյունավետ հանրային կառավարման վերաբերյալ, որոնք խիստ սահմանափակ պատկերացումներ ունեն քաղաքացիական հասարակության և նրա դերի մասին, որոնք ընդհանրապես արդյունավետ մենեջերներ չեն կամ արդյունավետության մասին սահմանափակ պատկերացումներ ունեցողներ են: Վստահաբար այս ամենը պայմանավորված է Բակո Սահակյանի և նրա թիմի գործունեությամբ: Բայց հույսեր, այնուամենյանիվ , կան և դրանցից ամենակարևորները Հայաստանի պետական վերլուծական շրջանակներում պտտվող լուրերերն են, որ 2012-ին Բակո Սահակյանն այլևս նախագահ չի լինի: Կան հնարավոր թեկանածուների անուններ, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը, որն ամենահավանական թեկնածուն է: Հայաստանի իշխանությունն արդեն համոզվել է Ղարաբաղի իշխանության ապիկարության, և մասնավորապես Ղարաբաղի արտաքին իմիջի վնասման, փողերն արդյունավետ ծախսելու առումով, որովհետև Արցախի բյուջեի մեծամասնությունը Հայաստանից տրված պետական վարկերն ու ու դրամաշնորհներն են:

– Դուք իրականացնում էինք «Արցախի ուղի» ծրագիրը: Այն այս պահին ի՞նչ վիճակում է:

– «Արցախի եվրոպական շարժումն» արդեն հայտարարություն է տարածել այս կապակցությամբ: Փաստացի, այսօր «Արցախի ուղին» չկա, որն ուղղված էր կրթական և հասարակական ծրագրեր իրականացնելուն, տապալվեց ԼՂՀ իշխանությունների ցանկությամբ և միջամտությամբ: Սա մի ծրագիր էր, որ Արցախի ուսանողներին թույլ էր տալիս ոչ ֆորմալ կրթության միջոցով հարստացնել իրենց գիտելիքները և ապա տարբեր ծրագրերի միջոցով մասնակցել տարբեր ամառային դպրոցների ծրագրերին արտասահմանյան լավագույն դպրոցներում և համալսարաններում:

– Ստացվում է`Արցախի իշխանությունները իսկապես չեն ուզում կրթված հասարակություն ունենալ:

– Նրանց պատկերացումները տարբեր են: Այսօր կրթական համակարգը դաստիարակում է հասարակության այնպիսի անդամներ, որոնք պետք են իշխանություններին՝ձայն չհանող, չխոսող, ամեն ինչից վախեցող: Համենայն դեպս Արցախի պետական համալսարանում այսպես են կրթում և բնականաբար այն ուսանողը, ում մոտ կարող են հարցեր առաջանալ, ով կարող է այլ կերպ դատել, որը կարող է լսել այլ դասախոսություններ, վտանգավոր է դառնում: Տոտալիտար համակարգերում անցանկալի են կրթության այլընտրանքային մոտեցումները կյանքի տարբեր բնագավառներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում