Tuesday, 30 04 2024
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը

Փաշինյանին առայժմ «կարկանդակն» են ցույց տալիս, բայց այն կարող է վերածվել «մտրակի»

Անցած շաբաթվա ընթացքում հայկական մեդիափորձագիտական դաշտում ամենաշատ քննարկված հարցերից մեկը կապված էր Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագնի փոփոխման շուրջ բանակցություններին։ Այդ բանակցությունները, մի կողմից, Հայաստանի կառավարության, մյուս կողմից՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության միջև շարունակվում են արդեն մի քանի ամիս։ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հավաստիացնում էր լրագրողներին, որ եթե բանակցում են գազի սակագնի փոփոխման շուրջ, ապա խոսքը բնականաբար սակագնի իջեցման, ոչ թե բարձրացման մասին է։ Բայց մի քանի օր առաջ հայկական լրատվական դաշտում սկսվեցին մի քանի աղբյուրների կողմից ակտիվորեն շրջանառվել չհաստատված լուրեր այն մասին, որ ռուսական գազի գինը կարող է բարձրանալ։ Եվ ներկայումս երկրի ներսում ու հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում զարգացող բուռն իրադարձությունների խորապատկերին, բնականաբար, այս լուրն ավելի սուր ընկալվեց՝ ստանալով քաղաքական լուրջ երանգներ և ընկալվելով որպես ռուսական ավանդական քաղաքականության հերթական դրսևորում՝ էներգետիկ լծակի կիրառում՝ ճնշում գործադրելու Հայաստանի նոր կառավարության վրա։ Ռուսաստանցի փորձագետները, որոնք ռուս դիվանագետների պես բավականաչափ անկեղծ են, չեն էլ թաքցնում այդ հանգամանքը, որ Ռուսաստանն այժմ «մտրակի և կարկանդակի» քաղաքականությունն է վարում, բայց առայժմ ոչ թե մտրակում է, այլ կարկանդակն է ցույց տալիս։

Վերջնագրեր չեն կարող լինել

Այս պահին կապույտ վառելիքը Ռուսաստանից Հայաստանի սահման է հասնում 150 դոլարով (1000 մ³-ի համար), բայց հայաստանցի սպառողին վաճառվում է մոտ 290-292 դոլարով։ Վարչապետ Փաշինյանը դեռ ամռանն է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել այս տարբերությունը և հայտարարել, որ քննարկումների արդյունքում ինքն ու Պուտինը եկել են այն եզրահանգմանը, որ գազի բարձր գինը ներհայաստանյան խնդիր է։ Հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը բանակցում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ»-ի հետ գազի սակագնի փոփոխման հարցի շուրջ, և բնականաբար, խոսքը գազի գնի իջեցման, ոչ թե բարձրացման մասին է։ Բայց «168 Ժամ» շաբաթաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե «ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ»: Ավինյանի գրասենյակի ղեկավար Վ․ Սիսեռյանը, սակայն, հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված գին, ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետից նամակ չի ստացել, այլ Ավինյանը և Կոզակը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը:

«Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»,- նշել է Սիսեռյանը։

Ի՞նչ կորոշեն Պուտինն ու Փաշինյանը

Ամբողջ խնդիրն այն է, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը, և երկու երկրները կրկին պիտի պայմանավորվեն գազի սակագնի շուրջ։ Ու ըստ երևույթին, այդ հարցը կլուծվի դեկտեմբերի 27-ին՝ Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հերթական հանդիպմանը։ Այդ հանդիպման մասին լրագրողներին ու հանրությանը Պուտինն է տեղեկացրել դեկտեմբերի 20-ին կայացած իր ամենամյա ամփոփիչ մեծ ասուլիսին:

https://yerevan.today/media/k2/items/cache/24278_Konstantin_Simonov_M.jpg

«Մտրակի և կարկանդակի» քաղաքականություն

Իհարկե, ակնհայտ է այն, որ տարվա առաջին կեսին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և ներքին ու արտաքին քաղաքական հարցերին, այդ թվում՝ հետխորհրդային տարածաշրջանում Հայաստանի քաղաքականությանն ու Ռուսաստանի հետ հարաբերություններին այլ կերպ նայող մարդկանց իշխանության գալը, այնուամենայնիվ, ազդեց հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ առաջացնելով նոր խնդիրներ կամ ավելի ակներև դարձնելով եղած խնդիրները, և Ռուսաստանն էլ երկակի վերաբերմունք է ցույց տալիս նոր կառավարությանն ու գործընթացներին։ Բայց ինչո՞վ է պայմանավորված վերջին օրերին ուժգնացած քաղաքական և տեղեկատվական ճնշումը Հայաստանի նկատմամբ, և ինչո՞ւ է Կրեմլը որոշել կիրառել ավանդական լծակներից մեկը՝ էներգետիկան, դժվար է ասել։ Որոշ փորձագետներ կարծում են, որ այս ճնշմամբ Մոսկվան փորձում է էլ ավելի իրեն ենթարկել Հայաստանի քաղաքական կուրսը և առաջ մղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված իր ծրագիրը։

Ռուսաստանցի քաղաքագետ և տնտեսագետ, Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ, նշեց, որ վերոնշյալը մեր եզրակացությունն է, իսկ իր եզրակացությունն այն է, որ Ռուսաստանն այս պահին կարկանդակն է ցույց տալիս Հայաստանին, ոչ թե մտրակը, և գազի ինքնարժեքը կարող է բարձրանալ, բայց «մանրածախ գինը», այսինքն՝ այն գինը, որով գազը վաճառվում է հայաստանցի սպառողներին, շատ չի փոխվի։ Այլ խոսքերով՝ Ռուսաստանը, օգտագործելով գազի հարցը, ցույց է տալիս, որ կարող է պայմանավորվել Հայաստանի նոր ղեկավարության հետ։

«Փաստացի Ռուսաստանը փողը մի գրպանից մյուս գրպանն է տեղափոխում, բայց ձեր գրպանի փողը չի պակասի։ Այսինքն՝ մեծածախ գինը կբարձրանա, բայց մանրածախ գինը՝ ոչ։ «Գազպրոմ»-ը, ըստ էության, ինքն իրեն է վաճառում գազը։ Ուստի ես կարծում եմ, որ Փաշինյանին ավելի շուտ կարկանդակն են ցույց տալիս, որովհետև մանրածախ գինը շատ չի փոխվի։ Բայց, իհարկե, այդ կարկանդակը կարող է վերածվել մտրակի։ Այդ իմաստով համաձայն եմ։ Բայց առայժմ մենք չենք տեսնում այդ մտրակը։ Մենք միայն տեսնում ենք դրա դեմոնստրացիան, բայց ոչ կիրառումը»,- մեկնաբանեց Սիմոնովը։

Երկու ստրատեգիա

Իսկ գազի գների հնարավոր բարձրացման պատճառը, մասնագետի խոսքերով, այն է, որ այս տարի նավթի համաշխարհային գինը նկատելիորեն բարձր է նախորդ տարվա գներից։ Բայց Հայաստանի պարագայում հիմնական խնդիրը, ինչպես ասել էր վարչապետ Փաշինյանը, ներհայկական է և կապված է գազի ինքնարժեքի և վերջնական գնի տարբերության հետ։

«Հայաստանի պարագայում խնդիրն այն է, որ գազի վերջնական սակագինը, որով կապույտ վառելիքը վաճառվում է սպառողներին, ավելի կարևոր է, քան ինքնարժեքը։ Սպառողներին գազ մատակարարող ընկերությունը, ինչպես հայտնի է, «Գազպրոմ»-ի դուստր կազմակերպությունն է։ Գլխավոր հարցն այն է, թե ինչ կլինի մանրածախ գների հետ Հայաստանում, և կարծում եմ, որ այն այժմ ավելի կարևոր է Հայաստանի համար, քան մեծածախ գնի հետ կապված իրավիճակը։ Իսկ թե որքանո՞վ այն կբարձրանա՝ կապված է բանակցություններից։ Ես պատրաստ չեմ դրա վերաբերյալ կանխատեսումներ անել»,- նշեց Սիմոնովը՝ ավելացնելով, որ եթե քաղաքական որոշում լինի Ռուսաստանի կողմից, կարող է կրճատվել մարժան (ինքնարժեքի և վերջնական սակագնի տարբերությունը), ինչի շնորհիվ սակագինը շարքային սպառողի համար չի բարձրանա։

«Դա կլինի քաղաքական որոշում, որը չի ազդի գազի հայաստանցի սպառողի վրա։ Հայաստանի նոր ղեկավարության համար գլխավոր հարցն այն է, թե որքան կարժենա գազը վերջնական սպառողի համար։ Վերջնական գինը, իհարկե, դժվար թե իջեցվի։ Կարևորը, որ այն չբարձրանա այնքան արագ, որքան մանրածախ գինը։ Բայց քանի որ դրանք «Գազպրոմ»-ի ակտիվներն են, դա կլինի քաղաքական որոշում։ Իհարկե, ես տեսնում եմ քաղաքական ենթատեքստ։ Ռուսաստանն ունի երկու ստրատեգիա։ Առաջին ստրատեգիան՝ ցույց տալ Փաշինյանին, որ նա կախյալ է։ Իսկ դա անելու համար պետք է բարձրացնել գազի գինը։ Երկրորդ ստրատեգիան՝ ընդհակառակը, ցույց տալ, որ նա կարող է մեզ հետ պայմանավորվել, ուստի պետք չէ գինը բարձրացնել։ Ուստի, ինչպես ասացի, մանրածախ գնի հարցը լուծվելու է քաղաքական մակարդակում, ու երևի մեծ աճ առայժմ չի լինի։ Այսինքն՝ ամենայն հավանականությամբ այս փուլում ցույց կտան կարկանդակը։ Եթե կարկանդակը չօգնի՝ այդ ժամանակ արդեն պետք է մտածել այլ միջոցների մասին»։

Հայաստանը չի՞ կարող գազ ներմուծել Իրանից

Էներգետիկան, իհարկե, միշտ էլ եղել է Ռուսաստանի ազդեցության հիմնական ռեսուրսներից մեկը, այդ թվում՝ Հայաստանում, և այս պարագայում, երբ ռազմավարական գործընկեր պետությունը ցուցադրաբար օգտագործում է այս հարցը՝ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ընդգծելու համար, Հայաստանը, բնականաբար, պիտի մտածի այլընտրանքների մասին՝ իր քաղաքացիների շահերը պաշտպանելու, պետության էներգետիկ անվտանգությունը դիվերսիֆիկացնելու, ռիսկերից խուսափելու համար։ Առավել ևս, Հայաստանի հարավային հարևանը, ըստ որոշ փորձագետների, վերջին հետազոտությունների արդյունքում ճանաչվել է գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ պետությունը։ Իսկ Իրանը, հիշեցնենք, դեռ 2013-ին, երբ կրկին Հայաստանը կանգնել էր ռուսական գազի գնի բարձրացման խնդրի առաջ, մի քանի անգամ քաղաքական ազդակներ ուղարկեց Երևանին, որ պատրաստ է բարեկամ Հայաստանին գազ մատակարարել շատ ավելի ցածր գներով։ Բայց խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վասալային քաղաքականության պատճառով «Գազպրոմ»-ի դուստր կազմակերպությունը Հայաստանում՝ «Գազպրոմ Արմենիան», բացարձակ մենաշնորհ ունի այս ոլորտում, Հայաստանն էլ 2013 թ․ դեկտեմբերին ստորագրված գազային պայմանագրով, իսկ ավելի ճիշտ՝ «ղազագրով» պարտավորվել է գազ չներմուծել այլ երկրներից։ Այնպես որ, էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու համար պետք է լրջորեն վերանայվի հայ-ռուսական համագործակցությունն այս ոլորտում, իրավապայմանագրային բազան, ինչի հավանականությունը գոնե այս փուլում շատ փոքր է։

Կոնստանտին Սիմոնովի կարծիքով՝ Հայաստանը «օբյեկտիվորեն» չի կարող գազ ներմուծել Իրանից․ «Ոչ ոք չի արգելում գազ ներմուծել Իրանից։ Հնարավոր չէ, որ Իրանը նույն գնով գազ վաճառի Հայաստանին։ Մենք դա տեսել ենք Թուրքիայի օրինակով։ Իրանն այնտեղ մրցակից չէ մեզ համար, թեև թուրքերը կարող են գազ գնել նաև Իրանից»։

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Մուհամադ Ռաիսին 2013-ին հայտարարում էր, որ Իրանը պատրաստ է միջազգային գներից ավելի էժան գնով գազ մատակարարել Հայաստանին՝ որպես բարեկամ ու հարևան երկրի։ Իսկ ներկայիս արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այս տարվա փետրվարին ասել էր, որ Իրանը պատրաստ է գազ վաճառել Հայաստանին «հարմար գներով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում