Saturday, 11 07 2026
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

«Թող իմ տղեն էլ թուրքի ձեռքով զոհվեր, ոչ թե իր հրամանատարի»

Զինված ուժերում բարեփոխումները շոշափելի են, սակայն դեռևս բանակի ներսում գրանցվում են սպանությունների դեպքեր: «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բանակում ամենամեծ խնդիրը միմյանց նկատմամբ ներողամիտ չլինելն է թե՛ հրամանատար-հրամանատար, թե՛ սպա-զինվոր, թե՛զինվոր-զինվոր հարաբերություններում. «Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք միմյանց ներել չենք կարողանում»:

Նրա հավաստմամբ՝ մեծ առաջընթաց կա՝ կապված զինվորների բարոյահոգեբանական վիճակի հետ: Եթե նախկինում զինվորն ամեն ինչ անում էր, որ իրեն խրամատ չտանեն, ապա այժմ ինքն է ցանկանում դիրքերում լինել:

Այս տեսակետին հակառակ՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ զորակոչիկներից շատերի մոտ վախ կա բանակի նկատմամբ, քանի որ համոզված չեն, թե ինչ իրավիճակում կհայտնվեն:

«Ժամանակին իմ տղան շատ ուրախ գնաց բանակ, բայց տեսեք՝ ինչ եղավ: Էսօր ինչի՞ պիտի երեխեքը վախենալով գնան: Էրեխուն սպանողին իբր պատժում են, տույժի են ենթարկում, տանում են մեկ այլ զորամաս: Զինվորը գնում է հայրենիքը պաշտպանելու, բայց ինքը պաշտպանվելու կարիք ունի»,- ասաց նա:

Տիկին Նանան նշեց նաև, որ ինքը անգամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին է ասել, որ եթե զինվորի վրա ձեռք բարձրացնող սպային պատժեն օրենքի ողջ խստությամբ՝ ներառյալ ցմահ դատապարտումը, դա մյուսների համար դաս կլինի, կվախենան անհարգալից վերաբերվել զինվորին:

Խոսելով իր տղայի գործից՝ նա ասաց, որ մարտի 15-ին կլրանա տղայի մահվան չորս տարին, սակայն գործը դեռևս նախաքննության փուլում է, ոչինչ չի արվում. «Մեզ դանդաղ մահ են տվել, որ մենք տանջվենք, տառապենք, գոնե պատժեն մեղավորներին, որ որոշ չափով հոգու խորքում հանգստանանք: Էն տղան, որ հայրենիքը պաշտպանելիս էր մահացել, նրա ծնողը հպարտանալու տեղ ունի: Թող իմ տղեն էլ թուրքի ձեռքով զոհվեր, ոչ թե իր հրամանատարի»:

Այս կարծիքին է նաև տիկին Մարգարիտան, ում համոզմամբ՝ պետք է հասնենք նրան, որ զոհված զինվորների ընտանիքները անտեսված չմնան ղեկավարության կողմից, ինչը մխիթարանք է այդ ընտանիքների համար. «Ելնելով այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմաններից՝ կարող ենք ասել՝ այո, անտեսված են»:

ՀՀ ԶՈւ 22-րդ տարեդարձին ընդառաջ՝ նա առաջնագծում կանգնած զինվորներին մաղթեց տոկունություն ու կամք, իսկ ծնողներին՝ համբերություն. «Կկամենայի, որ Հովհաննիսյանը լիներ վերջին զոհը, ոչ մի ծնող «բալա» չկանչեր, զինակից ընկերոջ ձեռքով զոհ չլիներ, երբեք մեր զոհված բալեքին բացակա չդնեք:

Շնորհավորում եմ առաջին գծում կանգնած զինվորներին, ուժ ու կորով նրանց, որովհետև ամեն օր զինադադարը խախտվում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում