Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ թիմը պատրաստ է հաղթել Ջիբրալթարի ընտրանուն:
«Հրաշալի ժամանակ ենք անցկացնում Ջիբրալթարում: Իսկ թե ինչպես արձագանքեցինք Ջիբրալթարից կրած պարտությանը, ապա շատ դժվար էր: Բայց քանի որ շատ ժամանակ չունեինք, երկու օր անց նոր խաղ ունեիք, պետք էր նախապատրաստվել դրան: Իմ կարծիքով, մեզ հաջողվեց լավ նախապատրաստվել այդ պարտությունից հետո»,- ասել է Մովսիսյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգայի թիմը կհյուրընկալվի Ջիբրալթարին: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:






































