Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակու Սիլվան հայտարարել է, որ ամբողջ Պորտուգալիան է հպարտանում է երկրի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի նվաճումներով:
Սիլվան այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Ռոնալդուին շնորհել է Հենրիխ ծովագնացի շքանշան:
Մրցանակը տրվում է Պորտուգալիային մատուցած ծառայությունների, երկրի մշակույթի, պատմության և ազգային արժեքների տարածման համար: Ասպետի աստիճանը համարվում է ամենապատվավոր կոչումներից մեկը:
«Ամբողջ պետությունն է հիանում Ռոնալդուի նվաճումներով: Ռոնալդուն ուրախության և էներգիայի աղբյուր է բոլորի համար»,- հայտարարել է Սիլվան:






































