Tuesday, 21 05 2024
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Նավթի գները նվազել են. 20-05-24
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները

Վաղը՝ խորհրդարանում. վճռական գիծն ու զրոն

Վաղը Հայաստանի խորհրդարանը դարձյալ հավաքվելու է վարչապետի թեկնածություն մերժելու համար, որից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժով կհամարվի ազատ արձակված, և մենք կգնանք խորհրդարանի արտահերթ ընտրության:

Իրականում Հայաստանն անշուշտ կթևակոխի ընդհանրապես պատմական զարգացման նոր շրջափուլ, ինչը անշուշտ լոկ ամպագոռգոռ բնորոշում չէ, թեև հասկանալի է, որ այդօրինակ արտահայտություններն անգամ հայկական հասարակական-քաղաքական կյանքում կորցրել են իրենց «նախնական իմաստը»:

Բանն այն է, որ անցնող քառորդ դարի ընթացքում տեղի ունեցող զարգացումներում Հայաստանի հանրությունն այնքան է լսել պատմական բնորոշումը այս կամ այն իրողության, որոշման կամ փուլի վերաբերյալ, որ կորցրել է այդ բառակապակցության հանդեպ «պատասխանատվության զգացումը»: Մինչդեռ այն շրջափուլը, որում մենք հայտնվում ենք, իրականում ենթադրում է ոչ միայն իշխանության լրջագույն պատասխանատվության, այլ նաև հասարակության և դրա տարբեր էլիտաների:

Բանն այն է, որ Հայաստանն ըստ էության սկսում է զրոյից, և պետք չէ վախենալ այդ բառից: Պետք չէ վախենալ սկսել մաքուր էջից, արձանագրել, որ իրականում բովանդակության առումով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը ներկայումս գրեթե զրո է: Ի վերջո, չարձանագրելով իրողությունը, չտալով իրավիճակի ճշգրիտ ախտորոշումը, մենք չենք կարող տալ անհրաժեշտ լուծումներ և առավել ևս՝ արդյունավետ լուծումներ, գտնել լուծման կենսունակ մեխանիզմներ:

Հայաստանում կա հանրային-քաղաքական կյանքի նպատակային թիրախներ սահմանելու լրջագույն խնդիր, որովհետև մինչ այժմ եղած թիրախները իրականում կեղծ են եղել: Կեղծ են եղել, որովհետև կեղծ է եղել քաղաքական կյանքն ինքնին: Չէր կարող կեղծված ընտրակարգի, ընտրության ինստիտուտի կեղծվածության պարագայում բնական լինել քաղաքականության շարունակությունը: Ըստ այդմ՝ չէին կարող բնական լինել այդ քաղաքականության ընթացքում սահմանվող թիրախները. դրանք կա՛մ պետք է լինեին սխալ, կա՛մ վերացական: Մեծ հաշվով հայաստանյան քաղաքականությունը մինչ այժմ գտնվել է վերացական թիրախների շրջանակում, և արդյունքն այդ իսկ պատճառով զրո է: Հակառակ պարագայում Հայաստանում կզարգանար էվոլյուցիան, ոչ թե ռևոլյուցիան: Ռևոլյուցիան արձանագրել է «էվոլյուցիայի» զրոն: Հետևաբար ներկայումս հրամայականը, որ առկա է նոր շրջափուլում, էվոլյուցիայի գործակիցը զրոյից բարձրացնելն է, հակառակ դեպքում մշտապես լինելու ենք ռևոլյուցիայի բարձր գործակցի տիրույթում: Իսկ դա ոչ միայն ցանկալի իրավիճակ չէ, այլև վտանգավոր է և կորստաբեր:

Այդ իմաստով վաղը խորհրդարանը խոշոր հաշվով խորհրդանշական տապալումով կեզրափակի Հայաստանում կորստաբեր համակարգի ավարտը, և այդ առումով կրկնակի խորհրդանշական է, որ այդ ավարտը ձևով կազդարարվի համակարգին բնորոշ քայլով՝ թավշյա հեղափոխության վարչապետի թեկնածության տապալումով, սակայն խորքային իմաստով այդ քայլը բնականաբար բխում է հեղափոխության շահից: Դա ըստ էության զրոյական կետի խորհրդանշականությունն է, որից պետք է սկսել քայլել առաջ՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը բովանդակությամբ լցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում