Saturday, 11 07 2026
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ

Քաղաքականության հետ սերտաճած գործարարների վերջին դասը

Կգնա՞ն գործարարները պառլամենտ, թե՞ ոչ: Հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկը դարձել է հենց դա, հատկապես այն բանից հետո, երբ խորհրդարանում կարծես թե վերջնականապես տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունը և պահպանվեց ռեյտինգային համակարգը:

Գործարարների մոտիվացիայի վերաբերյալ հարցադրումներ և կռահումներ անելու համար թերևս պետք է հասկանանք, թե ինչ էին անում նրանք պառլամենտում և ընդհանրապես քաղաքականության մեջ: Նրանք պաշտպանում էին իրենց սեփականությունը, քանի որ կոռուպցիոն նախկին իշխող համակարգը չուներ պաշտպանության արդարադատական, օրենսդրական հուսալի և անկախ ինստիտուտներ: Այդ պայմաններում իշխանությունն ու բիզնեսը սերտաճում են և գնում փոխադարձ պայմանավորվածությունների և պարտավորությունների: Դրանց թվում էր և այն, որ գործարարները պետք է հարստանային իշխանության հովանավորչության շնորհիվ՝ մենաշնորհային կամ օլիգոպոլ քվոտաներով, սակայն պետք է նաև ծախսեին իշխանության հնարավորինս անաղմուկ վերարտադրության համար: Ընդ որում, այս դեպքում խոսքը ոչ թե միայն իշխող կուսակցության, այլ ընդհանրապես համակարգի մասին է՝ ներառյալ, այսպես ասած, ոչ իշխանական մի շարք մեծ ու փոքր սեգմենտներ:

Ներկայումս՝ թավշյա հեղափոխությունից հետո, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ բիզնեսը զերծ է ստվերային որևէ պարտավորությունից ու պայմանավորվածությունից և պարտավորություն ունի բացառապես օրենքի առաջ: Այդ իրավիճակում հարց է ծագում, թե գործարարների ինչի՞ն է պետք գնալ խորհրդարան և վերցնել ավելորդ թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական պատասխանատվություն, գուցե նույնիսկ իրավաքաղաքական: Առավել ևս, որ հստակ է Նիկոլ Փաշինյանի՝ մեծամասնություն վերցնելու հանգամանքը, և այստեղ քաղաքականությունը գործարարների համար անգամ պաշտպանվելու միջոց չէ: Այն այդպիսի միջոց է, եթե կա իշխանության հետ սերտաճում: Սակայն սերտաճում լինել չի կարող, քանի որ դա կգցի իշխանության վարկանիշը:

Այդպիսով, որևէ գործարար խորհրդարան մտնելու որևէ փորձ կանի այն դեպքում, երբ դա կպահանջի «հակահեղափոխությունը», կամ երբ դրան կբերի սեփական մտածողության ու պատկերացումների խնդիրը, երբ մարդիկ չեն կարող հասկանալ ու պատկերացնել նոր իրավիճակը ամբողջությամբ: Եթե նրանք գործարքի գնան որևէ, այսպես ասած, հակահեղափոխական նպատակով, ապա թերևս պառլամենտ մտնելու փորձը նրանց այդ առումով կդարձնի առավել անպաշտպան: Իսկ եթե խնդիրը մտածողությունն է, ապա այդ փորձը թերևս նրանց համար կդառնա դաս՝ այդ մտածողությունից ձերբազատվելու համար:

Առնվազն մի գործարարի դեպքում, իհարկե, մենք ունենք արդեն իսկ հայտարարություն, որ մասնակցելու է ընտրությանը: Դա Գագիկ Ծառուկյանն է, որը ասում է, սակայն, թե ինքը սեփականատեր է: Վարչապետն էլ դա է ասում՝ թերևս Ծառուկյանի մասնակցության համար պատասխանատվության տակ չմնալու նպատակով:

Սակայն Ծառուկյանի դեպքը իրապես առանձնահատուկ է, քանի որ նա քաղաքական ուժի ղեկավար է: Իհարկե սա դույզն իսկ չի փոխում խնդրի՝ բիզնեսի և իշխանության սերտաճման խնդրի բնույթը նաև այս դեպքում, սակայն հարցը տվյալ դեպքում մոտիվացիան է, և Ծառուկյանի մոտիվացիան այս պարագայում իր գլխավորած քաղաքական ուժը, այսպես ասած, կես ճանապարհին չթողնելն է: Որովհետև առանց Ծառուկյանի հազիվ թե լինի ԲՀԿ-ին ձայն տվող որևէ մեկը, և ԲՀԿ-ն կկանգնի անգամ 5 տոկոսի շեմը հաղթահարելու խնդրի առաջ: Իսկ սա արդեն կարող է լինել ավելի խորքային խնդիր ընդհանուր քաղաքական իմաստով, որովհետև ԲՀԿ տեղը՝ թեկուզ 5 տոկոս, պետք է լրացվի: Իսկ այս պահին քաղաքական դաշտում՝ լավ, թե վատ, բիզնեսի հետ սերտաճած, թե ոչ, բայց ԲՀԿ տեղը լրացնելն անգամ կարող է լինել խնդիր: Առավել ևս, որ խորհրդարան պետք է մտնի առնվազն երեք ուժ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում