Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցն է:
«Ի՞նչ եք ուզում անել, հարգելի ՀՀԿ-ականներ, ձեր վերջին մանր վրեժխնդրությո՞ւնն եք անում»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ միևնույն է՝ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Նրա խոսքով՝ դրանով որևէ մեկին որևէ վատ բան անել չեն կարող անել ՀՀԿ-ականները. «Մենք պատրաստ ենք ընտրությունների գնալ և՛ գործող, և՛ նոր Ընտրական օրենսգրքով»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ՀՀԿ-ի բոյկոտի մեջ չկա քաղաքական տրամաբանություն:
Մանրամասները՝ տեսանյութում:









































