Tuesday, 14 05 2024
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին

Վերջնագիր՝ կառավարությանը. լարվածության նոր օջախ՝ Հայաստանում

Սոցիալական լարվածության հերթական օջախն է առաջանում, այս անգամ՝ Ալավերդիում։ Ընդ որում՝ խնդիրն ավելի բազմաշերտ է և առնչվում է ոչ միայն Ալավերդու պղնձաձուլական գործարանի հնարավոր փակման ու 500 մարդու գործազուրկ դառնալու հեռանկարին, այլ նաև կարող է լուրջ հարված ստեղծել Հայաստանի ներդրումային միջավայրին։ Երբ կառավարությունն անընդհատ փորձում է շահագրգռել օտարերկրյա ներդրողներին, սակայն երկրի ներսում մեկը մյուսի հետևից խնդիրներ են ունենում ներդրումային արդեն գործող նախագծերը, իրավիճակը դառնում է ռիսկային ու մտահոգիչ։

Երեկ Ալավերդու պղնձաձուլական գործարանից վերջնագիր են փոխանցել կառավարությանը. իրենց պահանջները չբավարարելու դեպքում մի քանի օրից կդադարեցնեն աշխատանքը, ավելի քան 500 աշխատողներ գործազուրկ կդառնան։ Կառավարությունից պահանջում են թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել։ Գործարանի ղեկավարները զգուշացրել են, որ երեք օրվա հումքի պաշար ունեն, և կառավարությունից իրենց ձեռնտու պատասխան չստանալու դեպքում վառարանները կանջատեն, այլ խոսքով՝ գործարանը կդադարեցնի աշխատանքը։ Ռուսաստանյան ՎՏԲ բանկում մոտ 500 միլիոն դոլարի վարկի դիմաց գրավադրված գործարանի տնօրինությունը պնդում է, որ կառավարության կողմից 800 հազար դոլար տուգանվելուց հետո կանգնել են ճգնաժամի առաջ, ու կարող է կրկնվել «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի հանքավայրի պատմությունը, որն արդեն առգրավվել է բանկի կողմից։

Այսպիսով՝ երկրում ստեղծվել է բավականին վտանգավոր իրավիճակ, ու ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն արդարացիորեն պնդի, որ սա հետևանք է նախկին համակարգի ստեղծած պրոբլեմների, կոռուպցիոն ստվերային գործարքների՝ ճգնաժամը դրանով չի հանգուցալուծվում, ու Հայաստանի կառավարությունը պարտավոր է գտնել քաղաքական լուծումներ, հակառակ պարագայում Ամուլսարի ճգնաժամին կավելանան նորերը, ու Հայաստանը կդառնա սոցիալական լարվածության օջախ, որտեղից փողերը փախչում են՝ նոր ներդրումների ներգրավման փոխարեն։

Նույնիսկ ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսը, որը Նիկոլ Փաշինյանին համեմատեց ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկի՝ Ադամսի հետ, հրաժեշտի ասուլիսում չմոռացավ հասկացնել, որ իրենց համար Հայաստանի կառավարության գործունեության գնահատման կարևոր չափանիշ է լինելու այն հանգամանքը, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա «Լիդիան Արմենիայի» հետ կապված պատմությունը։

Իրականում անլուծելի խնդիրներ չկան, պարզապես Հայաստանի կառավարությունը չի կարողանում ձերբազատվել հետհեղափոխական էյֆորիայից, ինչի հետևանքով ձգձգվում է կոնկրետ որոշումների կայացումը։ Թե՛ Ամուլսարում և թե՛ Ալավերդիում անշուշտ կան, գոյություն ունեն էկոլոգիական խնդիրներ, որոնք լուծում են պահանջում օրենսդրական կարգավորումների ու վերահսկողական արդյունավետ մեխանիզմների ստեղծման ճանապարհով, սակայն դա անպայմանորեն չի ենթադրում, որ հանքը կամ գործարանը պետք է դադարեցնեն աշխատանքը, մի դեպքում՝ բնապահպանների բողոքների ակցիաների, մյուս դեպքում՝ կառավարության տուգանքների հետևանքով։

Հասկանալի է, որ հեղափոխության ձևավորած առաջին կառավարության համար դժվար է հաղթահարել փողոցի տրամադրությունների հարուցած արգելքները, սակայն պետական օրակարգը քաղաքական կարգախոսներից տարբերվում է հենց նրանով, որ պահանջում է կոնկրետ որոշումների կայացում, որոնք երբեմն ցավոտ կարող են լինել՝ հարուցելով հասարակական որոշակի խմբերի դժգոհությունը։

Նիկոլ Փաշինյանի թիմի մարտավարությունը միանգամայն հասկանալի է՝ կառավարությունը փորձում է կատարել քայլեր, որոնց հետևանքները ռիսկային չլինեն հասարակական կոնսոլիդացիայի համար, մյուս կողմից՝ դա գործնականում անհնար է, որովհետև հասարակության ներսում կան շահերի բնական բախումներ, տարբեր օրակարգեր, որոնք շատ դեպքերում հակադրվում են, էլ չենք ասում այն մասին, որ բիզնեսի ու բնապահպանների ջրերը մի առվով չեն գնում աշխարհի շատ երկրներում։

Կառավարության որոշումները ոչ թե պետք է դուր գան բոլորին (նման բան գործնականում չի լինում), այլ լինեն հնարավորինս մոտիվացված, որպեսզի չունենան իրավական կամ իմիջային հետևանքներ Հայաստանի համար։ Օրինակ՝ եթե կառավարությունը կարծում է, որ Ամուլսարը չպետք է շահագործվի, ապա պետք է կարողանա հնարավորինս հասկանալի լեզվով բացատրել, թե ինչպես է պատկերացնում հետագա ներդրումների ապահովումը։ Կամ՝ եթե «Լիդիան Արմենիան» պետք է շարունակի իր գործունեությունը, ապա բնապահպաններն իրավունք ունեն կառավարությունից պահանջելու կոնկրետ մեխանիզմներ, որոնք թույլ կտան իրականացնել բնապահպանական պատշաճ վերահսկողություն։ Նույն հստակությունը պետք է լինի Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասով. կառավարությունը հակվա՞ծ է այն պահել, թե՞ տուգանքներով կամ տույժերով նպաստում է դրա կլանմանը ռուսական բանկի կողմից։ Դարձյալ կառավարության հստակ քաղաքականություն տեսանելի չէ։

Սակայն այսպիսի՝ առաջին հայացքից լոկալ թվացող ճգնաժամերն ունեն գլոբալ ենթատեքստ։ Երբ կառավարությունը սեփական օրակարգը հետապնդելու ճանապարհին շարունակում է դիմել հեղափոխական գործիքակազմի՝ վերացնելով պետական օրակարգի ու փողոցի սահմանագիծը, ապա նրա համար շատ դժվար է լինելու սանձել Ամուլսարը շրջափակած բնապահպանների հեղափոխականությունը կամ պղնձաձուլական գործարանի ղեկավարության վերջնագրային հռետորաբանությունը։ Կառավարությունն առաջին հերթին պետք է ձևավորի նոր մշակույթ, որտեղ հարցերը կարգավորվում են ոչ թե հակադրության, այլ երկխոսության ռեժիմում։ Նոր խաղի կանոններին նախ պետք է հետևի կառավարությունը՝ մյուսներին երկխոսության դաշտ բերելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում