Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Մանուել Նոյերը ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով ճանաչվել է 2013թ. լավագույն դարպասապահ:
Նոյերը ստացել է 211 միավոր և զգալիորեն առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին (78 միավոր):
64 միավորով առաջին եռյակը եզրափակել է Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը: Առաջին յոթնյակում տեղ են զբաղեցրել նաև Տիբո Կուրտուան («Ատլետիկո»), Վիկտոր Վալդեսը («Բարսելոնա»), Իկեր Կասիլյասը («Ռեալ»), Սալվատորե Սիրիգուն (ՊՍԺ):
Հավելենք, որ վերջին 5 տարիներն լավագույնի կոչումը բաժին էր հասնում Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին:






































