Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին, Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլ Ջեները, նկարներում բացարձակ գեղեցկուհու կերպարով է հանդես գալիս։ Թվում է, թե ամբողջ ընտանիքից հենց միայն նա պետք է զբաղվեր մոդելային գործով։

Բայց պարզվում է, որ նրա շքեղ կառուցվածքը ֆոտոխմբագրիչների և արհեսավարժ լուսանկարիչների ձեռքի գործն է։ Պապարացիները «բռնացրել են» Քայլիին ընկերուհու հետ երեկոյան զբոսանքի ժամանակ։ Աստղը փորձել է թաքնվել ընկերուհու ետևում, բայց ամեն դեպքում նկարներում պարզորոշ երևում է Ջեների փարթամ կազմվածքը։ Կրկնակզակը, գոտկատեղի բացակայությունն ու շատ խոշոր ոտքերը. այսպիսին է Քայլին իրականում։













































