Sunday, 28 04 2024
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները

«Կլիենտը նյարդայնացած է»․ Քոչարյանը կատաղի պայքար է մղելու իր ունեցվածքի համար

Քանի որ իշխանության մեջ այլևս չկան իր ունեցվածքը երաշխավորող դերակատարներ, Քոչարյանը միայնակ է մնացել և միջոցներ չի խնայում մեղադրանքներից պաշտպանվելու, նաև իր ունեցվածքը փրկելու համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքերով՝ Քոչարյանն իշխանությունը փոխանցելիս վստահ է եղել, որ Սերժ Սարգսյանն առնվազն իր տնտեսական կարողությունների, նաև քաղաքական կյանքում իրականացրած արարքների անձեռնմխելիության ապահովողը կլինի, և տասը տարի շարունակ վայելել է այդ հովանոցը։ «Քոչարյանն այժմ ակնհայտորեն նոր իրավիճակի հետ է բախվել, երբ որևէ մեկը իր ունեցվածքի երաշխավորություն չի տվել։ Իսկ այդ ունեցվածքը, որքան էլ հրապարակայնորեն հերքի, այն գոյություն ունի։ Մենք էլ միամիտ չենք, որ պատկերացնենք, թե այդ ամենը գրանցված է Ռոբերտ Քոչարյանի անվան վրա»,- ասել է Սաֆարյանն ու հավելել․ «Այս տարիների ընթացքում ոչ միայն Հայաստանի ղեկավարները, այլև հետխորհրդային այլ կոռումպացված երկրների ղեկավարները բավական լավ ձևերը գտել են ունեցվածքները քողարկելու, օֆշորներում այլ անձանց անուններով գրանցելու։ Ամենևին կասկածի տակ չեմ դնում մամուլում հրապարակվածը, և փաստում եմ, եթե մեծ աջակցություն ցուցաբերվի հասարակության կողմից, զգալի բաներ կճշգրտվեն այդ ընտանիքի ունեցած աստղաբաշխական կարողությունների մասին»։

Ըստ փորձագետի՝ այս համատեքստում Քոչարյանը, իհարկե, պիտի մտահոգվի, պիտի զբաղվի գոնե հանրային կարծիքի դաշտում իր ունեցվածք չունենալու մասին կարծիքներ շրջանառության մեջ դնելու, իր իմիջը բարելավելու և այլ առումներով։ «Քանի որ իշխանության մեջ այլևս չկան իր ունեցվածքը երաշխավորող դերակատարներ, քաղաքական ուժեր, իսկ իր հետ ասոցացվող ուժերն այս պահին առնվազն հեռավորություն են վերցրել նրանց և որևէ ձևով դիրքորոշում չեն հայտնում, Քոչարյանը միայնակ է մնացել, խնդիրը պիտի լուծի, միջոցներ չի խնայում քրեական հարթության վրա Մարտի 1-ի գործով մեղադրանքներից պաշտպանվելու, նաև իր ունեցվածքը փրկելու համար»,- նշել է նա։

Հարցին՝ արդյոք կհաջողվի այդ ունեցվածքն ամբողջությամբ կամ մասամբ վերադարձնել պետությանը, Սաֆարյանը պատասխանել է․ «Չեմ կարող ասել։ Ինձ հայտնի չէ Նիկոլ Փաշինյանի կամ նոր կառավարության կողմից որևէ ակնարկ։ Իհարկե, եղել է հայտարարություն փոխվարչապետի մակարդակով՝ Հայաստանից դուրս հանած գումարները վերադարձնելու կապակցությամբ։ Անգամ այս առումով կառավարությունը միջազգային կառույցների է դիմել։ Ենթադրում եմ՝ նման փորձ կարվի։ Եթե չլիներ նպատակ, բնականաբար, կառավարության ներկայացուցիչը նման հայտարարություն չէր անի»։

Սաֆարյանը նկատել է, որ հենց Քոչարյանի մասով որևէ այլ գնահատական հայտնի չէ։ «Պատճառն այն է, որ դեռևս ամբողջությամբ ճշտված չէ նրա հարստության չափը, բայց, դատելով փոխվարչապետի հայտարարությունից, Քոչարյանն ու այլոք կարող են իսկապես անհանգստանալ, որովհետև կառավարությունը նպատակ է դրել անօրինական հարստացման ճանապարհով յուրացված միջոցները վերադարձնելու։ Թե ինչ ծավալներով կարվի դա, կարծում եմ՝ անգամ նախնական գնահատական տալ հնարավոր չէ»,- ամփոփել է Ստեփան Սաֆարյանը։

Նշենք, որ «Հետքի» տեղեկություններով՝ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին վերագրվող ընկերությունների ցանկը բավական պատկառելի է, ներառում է մի քանի բանկեր, շինարարական ընկերություններ, պղնձամոլիբդենային կոմբինատ, բժշկական և առողջարարական կենտրոններ, հեռուստաընկերություններ, գործարաններ, բրենդային խանութներ, բջջային օպերատորներ, մեքենաների և հեռախոսների ներկրման ընկերություններ, բնակելի շենքեր, առևտրի կենտրոն և խաղատուն Մոսկվայում, Նիգերիայում ադամանդի բազմաթիվ հանքեր և այլն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում