Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Դավիթ Տոնոյանի մոսկովյան քննությունը․ ռուսական հերթական շանտաժ՝ այցից առաջ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով երեկ մեկնել է Մոսկվա, որտեղ նախատեսված է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի մասնակցությունը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին: Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկավրել է, որ նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ։

Դավիթ Տոնոյանը Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով Մոսկվա է մեկնում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող ճգնաժամի ֆոնին։ Լարվածության առիթ են տվել իրար հետևից տեղի ունեցած մի քանի իրադարձություններ։ Նախ՝ տեղի ունեցավ Փանիկի միջադեպը՝ Հայաստանում տեղակայաված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ, որին հետևեց Նիկոլ Փաշինյանի բավականին կոշտ արձագանքը․ վարչապետն ասել էր, թե դա սադրանք է Հայաստանի ինքնիշխանության և հայ-ռոսական հարաբերությունների դեմ։ Մոսկվայի հատկապես փորձագիտական շրջանակների զայրույթն առաջացրեց Հայաստանի մասնակցությունը Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին, իսկ ահա արգործնախարար Սերգեյ Լավրովի աննախադեպ կոշտ հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Հայաստանում կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը ու մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Երեկ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ՝ անդրադառնալով Երևանի և Մոսկվայի բարդ հարաբերություններին, Նիկոլ Փաշինայնն ասել է, որ ժամանակ է պետք, որպեսզի երկուստեք ադապտացվենք նոր իրողություններին։ Վարչապետի հայտարարությունն, իհարկե, կարելի է տարբեր կերպ ընկալել, սակայն դրա հիմքում այն լավատեսությունն էր, որ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան։

Այնուամենայնիվ, տպավորությունը մի փոքր այլ է, համենայն դեպս՝ ռուսական կողմը հակված չէ հեշտությամբ ադապտացվել նոր իրավիճակին։ Օրինակ՝ պատահական չէ, որ հենց Դավիթ Տոնոյանի մոսկովյան այցի նախօրեին ռուսական «Независимое военное обозрение» պարբերականը հոդված է հրապարակել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին: Հրապարակման մեջ ներկայացված է Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռքբերված սպառազինությունների ցանկը: Մասնավորապես նշվում է, որ Երևանը երկար տարիներ ոչ միայն արտոնյալ պայմաններով ռուսական զենք է ստացել, այլ նաև ստացել է քաղաքական աջակցություն և տնտեսական արտոնություններ: «Գուցե պետք է ավելի պարզ վարվել՝ վարկով չվաճառել ժամանակակից սպառազինություն, որը հաճախ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի վերադարձվում տնտեսական պատճառներով, այլ այն մատակարարել իրական գումարի դիմաց: Այդ ժամանակ ամեն ինչ ազնիվ կլինի և առանց վիրավորանքի»,- նշված է հոդվածում: Նյութում նաև նշվում է, որ Հայաստանի իշխանությունների տարբեր քայլերը, մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ մեղադրանքի առաջադրումը և հայ-ռուսական պայմանագրերի մի քանի կետերի վերանայման մասին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը, վկայում են Մոսկվայի նկատմամբ Երևանի դիրքորոշման փոփոխության մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մոսկովյան այցից առաջ սա ակնհայտ ճնշում է հայկական կողմի վրա, մանավանդ, որ անցած շաբաթ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի կողմից հերքվել էր «Կոմերսանտ»-ում հրապարակված ծավալուն հոդվածն այն մասին, թե Մոսկվային զայրացրել են հայաստանյան զարգացումները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, և հարցականի տակ է նոր 100 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին նոր սպառազինություն տրամադրելու հարցը:

Եթե ռուսական մեկ այլ պարբերական Տոնոյանի այցից առաջ վերաբացում է թեման, ապա Մոսկվան հասկացնում է, որ հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներն ավելի խորքային են, քան՝ ադապտացիայի խնդիրն է։

Հայկական կողմը «նշաններ» չի ստացել, որ 100 միլիոն դոլարի վարկի դիմաց մատակարարվելիք ռուսական սպառազինության պայմանագիրը չի կատարվելու, երեկ Մոսկվայում «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ կան, նույնիսկ՝ ճգնաժամային իրավիճակ ու Մոսկվայում Դավիթ Տոնոյանին սպասվում են բավականին բարդ հանդիպումներ ու բանակցություններ, որոնք միտված պետք է լինեն երկկողմ հարաբերություններում առկա լարվածության թուլացմանը և Հայաստանի անվտանգության համար առաջացած նոր մարտահրավերների չեզոքացմանը։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ ամեն ինչ պտտվում է ԼՂ խնդրի շուրջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում