Wednesday, 15 05 2024
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը ՀՅԴ-ին․ ի՞նչ է կորցրել կուսակցությունը, որ չի գտնում

Երկրում տեղի է ունենում մտքի տեռոր. «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությանը միացած ՀՅԴ-ական պատգամավորների և Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։ «Տեռորը, տեռոր է, ուզում ես կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի»,- հայտարարել է Հրանտ Մարգարյանը։

Անշուշտ, ահաբեկչական պայքարի հարուստ պատմություն ունեցող ՀՅԴ-ն կարող է հստակ ներկայացնել տեռորի բոլոր տարատեսակները՝ այս հարցում որևէ տարակույս չկա։ Ամբողջ խնդիրն այն է, որ ամեն օրվա հետ նոր իշխանությանը կամ նոր Հայաստանին տրված ՀՅԴ գնահատականներն ավելի ու ավելի դաժան և անողոք են դառնում՝ ավանդական կուսակցությանը դարձնելով Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, արմատական, հայեցակարգային ընդդիմություն։ ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղաքական հալածյալ, հետո հայտարարում է, թե Հայաստանում իրականացվում է սելեկտիվ արդարադատություն, այսօր Հրանտ Մարգարյանն այս ամենն ամփոփում է «մտքի տեռոր» ընդհանրական ձևակերպմամբ։

Ստացվում է՝ Հայաստանում ոչ թե սիրո ու համերաշխության հեղափոխություն է եղել, այլ իշխանության են եկել բոլշևիկյան տիպի հեղափոխականներ, որոնք կառափնարան են ուղարկում նախկին իշխանության ներկայացուցիչներին ու ամեն կերպ ճնշում են այլախոհության որևէ դրսևորում։

Ամբողջ պարադոքսն այն է, որ այլախոհի կերպարով հանդես է գալիս ՀՅԴ-ն, որը, համենայնդեպս, պաշտոնապես մասնակից է Նիկոլ Փաշինյանի՝ եթե հավատանք Հրանտ Մարգարյանին, ռեպրեսիվ կառավարությանը։ Բնական հարց է առաջանում․ եթե երկրում իրապես մոլեգնում է տեռորը, ապա ի՞նչ է անում «ազատամիտ» ՀՅԴ-ն «արյունարբու» հեղափոխականների կաբինետում, կամ արդյո՞ք ՀՅԴ-ն հեղափոխության ու նոր Հայաստանի մասին միշտ է այսքան բացասական կարծիք ունեցել, թե՞ այն ձևավորվեց հուլիսի 26-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտնի հանգամանքների բերումով դարձավ քաղաքական բևեռ՝ նոր ջրբաժան առաջացնելով քաղաքական դաշտում։

Ինչո՞ւ է կառավարությունում շարունակում ներկայացված մնալ ՀՅԴ-ն, եթե ցուցադրական քայլերով ամեն օր իրեն սահմանազատում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Օրինակ՝ իշխանությունը կալանավորում է Ռոբերտ Քոչարյանին, ՀՅԴ-ն դա համարում է քաղաքական հալածանք, կամ հենց այսօրվա խիստ ուշագրավ իրադարձությունը, որն ավելի էական է, սակայն օբյեկտիվորեն մնացել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի սկանդալային հայտարարության ստվերում։

Սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների ներկայացումով ՀՅԴ-ն, ըստ էության, տվեց ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, ընդ որում՝ հատուկ հայտարարելով, որ տնտեսական քաղաքականության իրենց պատկերացումներն էապես տարբեր են Հայաստանի կառավարության իրականացրած տնտեսական քաղաքականությունից։ Դարձյալ գործ ունենք պարադոքսի հետ․ կառավարության տնտեսական բլոկի նախարարներից մեկը դաշնակցական Արծվիկ Մինասյանն է։ Հիմա նա ո՞ւմ քաղաքականությունն է իրականացնում կաբինետում՝ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ դրան արմատապես հակադրվող ՀՅԴ-ի։

Սակայն ՀՅԴ-ի հաստատակամությունը տեսնելով՝ ավելի գլոբալ բնույթի հարց ենք ուզում ձևակերպել՝ ՀՅԴ-ն իրե՞ն է ժամանակավոր համարում, թե՞ Նիկոլ Փաշինյանին, մանավանդ որ Հրանտ Մարգարյանը համոզված է, թե «նրա գլուխը ուշ թե շուտ կկպնի քարին»։

Թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել․ խրոխտ հռետորաբանությամբ հայտարարում է Հրանտ Մարգարյանը՝ մեզ ակամայից տեղափոխելով 90-ականների կեսերի Հայաստան, երբ ՀՅԴ գործունեության մեջ դժվար էր տարբերակել քաղաքականության և ահաբեկչության սահմանը։ Ոչ թե պնդումներ ենք անում, այլ ընդամենն արձանագրում ենք, որ ՀՅԴ հռետորաբանությունը վերադառնում է ելման կետ, որը պատված է արյան ու ահաբեկչության խորհրդավորությամբ։ Այն ժամանակ էլ դաշնակցական «մաուզերը» գործի դրվեց Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության «տեռորի» պատրվակով։

ՀՅԴ-ն ակնհայտորեն կորցրել է հանգիստը ու հեղափոխական տվայտանքների մեջ է։ Դա գուցե պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հեղափոխությունը ցամաքեցրել է ՀՅԴ սնուցման աղբյուրները։ Օրինակ՝ երեկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Առաջին լրատվական»-ի եթերում հայտարարել է, որ տարիներ շարունակ Հրանտ Մարգարյանը եղել է իրանցի բիզնեսմենների «տանիքը» Սերժ Սարգսյանի մոտ։ Այս լույսի ներքո բնական է, որ երկրում ստեղծված վիճակը Հրանտ Մարգարյանը «տեռոր» է անվանում, որովհետև հարազատ ՀՅԴ-ն հեղափոխության պատճառով զրկվել է եկամտի, ըստ էության, բոլոր աղբյուրներից՝ մնալով «չոր» կուսակցական գրոշների հույսին։

Ի դեպ, այսօր Նոյեմբերյանում՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի հարցում Դաշնակցության դիրքորոշման մասին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը, յուրաքանչյուրի պատասխանատվությունը վրա կհասնի ճիշտ պահին: Վարչապետի այս լակոնիկ հայտարարությունը հուշում է, որ մոտ է Նիկոլ Փաշինյանի թիմի և ՀՅԴ-ի քաղաքական «ապահարզանի» պահը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում