«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր հայտարարել է, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու դեպքում միության կազմում կլինի նաև Լեռնային Ղարաբաղը։
Ղազախստանի նախագահի երեկվա հայտարարությունների պատճառը, ըստ Սահակյանի, ադրբեջանա – ղազախական սերտ հարաբերություններն են, մինչդեռ Հայաստանի համար անընդունելի է Նուրսուլթան Նազարբաևի մոտեցումը հարցին։