Հնդկաստանի հարավային Կոիմբատուր քաղաքի փողոցում ցուցատախտակ է հայտնվել՝ ի հիշատակ Նելսոն Մանդելայի, սակայն դրա վրա պատկերված է ոչ թե ՀԱՀ առաջին սևամորթ նախագահը, այլ հոլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմանը: Այս մասին հայտնում է UPI-ը:
Ցուցանակում ասվում է, որ Մանդելան արծարծել է սիրո, զոհաբերության և բռնությունից զերծ մնալու գաղափարները, ինչպես նաև մտածել ապագա սերունդների բարեկեցության մասին: «Ֆերմերը կարող է քնել, սակայն նրա ցանած սերմերը երբեք չեն քնի»,-ասվում է Մանդելային հիշատակին նվիրված ուղերձում:
Ցուցանակի հայտնվելու համար պատասխանատուները խոստացել են փոխել այն մոտ ժամանակներս:
Մորգան Ֆրիմանը դեռևս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Նրան Հնդկաստանում առաջին անգամ չեն շփոթում Մանդելայի հետ: Նման շփոթմունք էր տեղի ունեցել Մանդելայի մահվան օրը, երբ սոցցանցերում ցավակցական գրառումներ էին արվել՝ դերասանի լուսանկարի ուղեկցությամբ: