Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Անսպասելի իրավիճակ. Երևանի նոր քաղաքապետը

Երևանի նոր քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա հուլիսի 16-ին. այդպես է որոշել Երևանի ավագանու ՀՀԿ մեծամասնությունը: «Ելք» խմբակցությունն առաջարկել էր օգոստոսի 8-ը: Բանն այն է, որ եթե հուլիսի 16-ին ավագանին չընտրի նոր քաղաքապետ, ապա այն լուծարվում է, և օգոստոսին պետք է տեղի ունենա արդեն Երևանի ավագանու նոր ընտրություն: «Ելք» դաշինքը դեմ է դրան, համարում է, որ դա անհարմար ժամկետ է, և օգոստոսի 8-ը հարմար է նրանով, որ այդ օրը քաղաքապետ չընտրվելու դեպքում ավագանու արտահերթ ընտրությունը կլինի արդեն սեպտեմբերին:

Արդյո՞ք մեծ է տարբերությունը՝ օգոստո՞ս, թե՞ սեպտեմբեր: Չէ՞ որ խնդիրն այն է, թե ինչպես կանցնի այդ ընտրությունն օրինականության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, արդյո՞ք կլինի արտահերթ ընտրություն, թե՞ ավագանու ՀՀԿ մեծամասնությունը կընտրի քաղաքապետ, և այդպիսով չի լինի արտահերթ ընտրություն:

Խոշոր հաշվով, զուտ ֆինանսական տեսանկյունից քաղաքապետի նոր ընտրությունը ցանկալի չէ: Դա կբերի ավելորդ ծախսի՝ այն դեպքում, երբ ներկայումս փող պետք է այլ՝ ավելի կարևոր խնդիրներ լուծելու համար: Միևնույն ժամանակ, դա նաև ավելորդ ուշադրություն ու ժամանակ է խլելու այլ կարևոր գործերից, այդ թվում՝ իրավապահների համար: Եվ ի վերջո՝ ներկայումս ընտրական խնդիրների առումով շատ ավելի կարևոր են խորհրդարանի արտահերթ ընտրության նախապատրաստումը և ջանքերն ու ռեսուրսները դրա վրա կենտրոնացնելը: Ըստ այդմ՝ առավել նախընտրելի է, որ հուլիսի 16-ին ընտրվի Երևանի քաղաքապետ՝ որոշակի փոխհամաձայնությամբ, թեկուզ ՀՀԿ ավագանու անդամներից:

Խնդիրն այն է, որ ստեղծված իրավիճակում Երևանի ավագանիում ՀՀԿ-ն այլևս վաղուց պայմանական հասկացություն է, ինչպես ընդհանրապես՝ Հայաստանում: Այլապես Տարոն Մարգարյանը չէր ներկայացնի հրաժարական: Քաղաքապետի պաշտոնում նա ՀՀԿ-ին չէր պահում, և նրան պահողն էլ ՀՀԿ-ն չէր, Տարոն Մարգարյանը պարզապես անհատական պաշտպանության տրամաբանությամբ էր գործում, այլ ռեսուրս նա չուներ: Խոշոր հաշվով, քաղաքապետի պաշտոնը ՀՀԿ-ի, այսպես ասած, վերջին ռեսուրսը չէր, դա արդեն Տարոն Մարգարյանի ռեսուրսն էր, որով նա լուծում էր այլևս բացառապես անձնական հարցեր:

Ըստ այդմ՝ խնդիրը տվյալ պարագայում այն է, թե Երևանի քաղաքապետի հարցում ինչպիսի լուծումներ ու պատկերացումներ ունի նոր կառավարությունը կամ ավելի շուտ՝ Նիկոլ Փաշինյանը: Այդ իմաստով հետաքրքիր է այն, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս երկու ամիս առաջ, երբ եղավ Տարոն Մարգարյանի պաշտոնանկության պահանջով ապարդյուն մի ակցիա, հայտարարեց, որ այդ ակցիան որևէ առնչություն չունի իր հետ, և եթե ինքը հորդորի, ապա Տարոն Մարգարյանը չի կարող հրաժարական չտալ: Մարգարյանը հրաժարական տվեց, սակայն Փաշինյանի հորդոր չի եղել, գոնե հրապարակավ:

Ըստ այդմ հետաքրքիր է՝ Տարոն Մարգարյանը փաստի առա՞ջ դրեց նոր կառավարությանն ու նրա ղեկավարին՝ այսպես ասած, ժամանակից շուտ առաջացնելով քաղաքապետի ընտրության խնդիր, թե՞ այդուհանդերձ նոր կառավարությունը պատրաստ է այդ խնդրին: Մի բան նկատելի է, որ պատրաստ չէ «Ելք» դաշինքը՝ համենայնդեպս դատելով քաղաքապետի ընտրության օրվա հետ կապված դաշինքի վերաբերմունքից և պահվածքից: Բայց նաև հարց է, թե այլևս որքանով են նույնական «Ելք» դաշինքն ու Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում