Wednesday, 15 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում

Անապահով ընտանիքների համար էլէներգիայի սակագինը կնվազեցվի 10 դրամով. Փաշինյանը հանձնարարեց շարունակել քննարկումները

Առայժմ միայն անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսվում է նվազեցնել 10 դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ուսումնասիրություններով ինչ արդյունքներ են արձանագրվել: Արթուր Գրիգորյանն ասաց, որ վարչապետի հանձնարականի համաձայն շահագրգիռ կողմերի հետ գնահատել են էներգետիկ ոլորտում բոլոր ռիսկերը և հնարավորությունները՝ սակագնի վերանայման հետ կապված:

«Այս պահին սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել: Դրանք պայմանավորված են ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ նախադեպը չունեցող աշխատանքների հետ: Պատմության մեջ չի եղել դեպք, որ ՀԱԷԿ-ն այս կարգով կանգնեցնի գործունեությունը և այնտեղ կատարվեն այս ծավալի աշխատանքներ: Ռիսկեր կան ժամկետից ուշ գործարկման շուրջ, ինչը սակագնի մասով կարող է ունենալ մեծ ազդեցություն: Հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ գտնում ենք, որ կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել առայժմ միայն անապահով ընտանիքների մասով, որոնց թիվը հասնում է 120 հազարի: Մեր հաշվարկների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել նրանց տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- ասաց նախարարը:

Արթուր Գրիգորյանն ասաց, որ սակագինը նվազեցնելու հարցում ունեն երկու տարբերակ. այն իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շրջանակում կամ ՀԵՑ-ի սեփականատեր «Տաշիր» ընկերության հետ պայմանավորվածության արդյունքում: Ըստ նախարարի, վերջինս պատրաստ է իր շահույթի հաշվի սակագինը նվազեցնել, և եթե խնդիրը կարգավորվի վերջինիս հետ, ապա պետբյուջե ակնկալվող մուտքերը կմնան նույնը: Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանն ասաց, որ նախարարի ասածն ընդունում են ի գիտություն: «Խոսեցիք սակագնի նվազեցման ռիսկերի մասին, սակայն չասացիք՝ ոլորտում ունե՞նք կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, թե ոչ: Ակնկալում եմ, որ կշարունակեք ուսումնասիրությունները և կգաք զեկույցի, որպեսզի մենք համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ է: Առնվազն սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինն իջնելու է, մյուսների հետ կապված քննարկումները շարունակում ենք: Վերջնական եզրակացությունները պետք է լինեն շատ համոզիչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում