Saturday, 18 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Սինան Օղանը չի բացառում Էրդողանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն օրակարգ մտցնելը

Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նորաթուխ պատգամավոր, TÜRKSAM միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Սինան Օղանը չի բացառել, որ վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարող է խորհրդարանի օրակարգ մտցնել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը.

«Չեմ կարծում, որ ընտրություններից հետո որևէ լուրջ փոփոխություններ տեղի ունենան Ադրբեջանի հետ կապված Թուրքիայի քաղաքականությունում։ Սակայն դրա հետ մեկտեղ, չեմ բացառում, որ իշխող կուսակցությունը կարող է խորհրդարանի օրակարգ մտցնել Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման խնդիրը։

Ամեն դեպքում, եթե դա տեղի ունենա, ես՝ որպես խորհրդարանական, կտրուկ կարտահայտվեմ այդ հարցի քննարկման դեմ՝ նախքան Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ազատումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

Ինչ վերաբերում է տվյալ հարցում Էրդողանի դիրքորոշմանը, որը նախընտրական շրջանում բազմիցս արտահայտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին և անգամ կարգադրեց վերացնել Կարսի՝ հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը, Սինան Օղանը նկատեց, որ ԱԶԿ նախընտրական մարտավարության մի մասը միտված է եղել թուրքական ազգայնական ընտրազանգվածն իր կողմը գրավելուն։

Այժմ ընտրություններն անցել են, և կառավարության ձեռքերը կապված չեն։ Կարծում եմ, որ ինչ-որ պահի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը նորից կդառնա այժմեական»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել հունիսի 8-ին Թուրքիայի Կայսերի քաղաքում Nabucco գազատարի համաձայնագրի կնքմանը, ինչը (և ընդհանրապես Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները) թուրքական կողմի համար առավել առաջնահերթ է համարվում, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

Նշվում է, որ Ադրբեջանը Nabucco-ին մասնակցելու հարցում իր պատասխանը ներկայացնելու է այս տարվա հոկտեմբերին։ Եվ եթե բացասական պատասխան տա, ապա չպետք է բացառել, որ թուրքական խորհրդարանում նորից կարդիականանա հայ-թուրքական արձանագրությունների վավերացման խնդիրը։

Էրդողանն արդեն իսկ որոշակի ազդանշան է ուղարկել Ալիևին՝ խորհրդարանական ընտրություններից հետո առաջին արտասահմանյան այցի ընտրության հարցում Ադրբեջանի փոխարեն նախապատվություն տալով Եգիպտոսի տարբերակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում