Մոսկվայի «Սպարտակ»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հաստատել է, որ ձախ ազդրի վնասվածք է ստացել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրի` «Ռոստով»-ի դեմ այսօր կայացած մրցավեճում (1:0):
«Ձգել եմ ձախ ազդրի մկանս: Ամեն ինչ կարող է պատահել, այժմ արձակուրդ է լինելու, և ժամանակ ունեմ` լիովին ապաքինվելու համար:
Մենք գիտեինք, որ այս մրցակցի դեմ բարդ հանդիպում է լինելու: «Զենիթ»-ը պարտվել է այստեղ, «ԲԿՄԱ»-ն` ոչ-ոքի խաղացել: Ուստի գոհ ենք գրանցված արդյունքից:
Իհարկե, բոլորս ուրախ ենք Ուորիսի համար, ով իր առաջին գոլը խփեց հիմնական կազմում: Նա շատ քրտնաջան մարզվում էր և արժանի էր այս գնդակին»,- ասել է Օզբիլիսը:








































