Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Գույք՝ պարտքի դիմաց… ռուսները վաղն էլ Մատենադարանի կամ Օպերայի շենքը կուզեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Պարոն Պապյան, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն օրեր առաջ հայտարարեց, թե Հայաստանն Իրանից ավելի մատչելի գնով գազ չի կարող ստանալ, նույնիսկ կոնկրետ թիվ նշեց՝ 1000 խորանարդը՝ 400 դոլարով: Մինդեռ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ռեիսին հայտարարեց, թե Հայաստանն ու Իրանն այս թեմայով բանակցություններ երբեք չեն ունեցել: Այն դեպքում երբ պարզ է, որ Հայաստանն Իրանից չի կարող գազ ստանալ, ի՞նչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը:

– Իրանից գազ ստանալու հնարավորություն չկա: Կա երկու խնդիր՝ Իրան-Հայաստան գազամուղը, գազատարը պատկանում է Ռուսաստանին, հետևաբար այդ գազը չի կարող հասնել Հայաստան: Մյուսն այն է, որ այդ գազի բաշխիչ խողովակային ցանցը նորից «Հայռուսգազարդ»-ինն է, այսինքն «Հայ»-ը էլ չկա՝ «Գազպրոմ»-ինն է: Հիմա ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ռուսները թույլ կտան իրենց շուկայում ուրիշ մեկը գա և ավելի էժան գնով գազ տա… դա հնարավոր չէ՝ անկախ նրանից, թե ինչ գնով կտան պարսիկները: Իրանը կարող է էժան տալ, կարող է չտալ, որովհետև Հայաստանի սպառումն իր համար մի մեծ բան չէ, կարող է ուղղակի, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, էժան տալ, բայց խնդիրն այն է, որ սպառողին դա հասնել չի կարող:

– Իսկ իրանական կողմն այդ ամենը չի՞ հասկանում, որ արդեն երկրորդ անգամ դեսպանի մակարդակով նման հայտարարություն է հնչում: Ի՞նչ ենթատեքստ եք տեսնում, ինչո՞ւ է հիմա Իրանն այդ մասին խոսում:

– Այստեղ հարցն այն է, որ պարբերաբար հնչում է հայկական կողմի տեսակետը, որ Իրանը գազը տալիս է ավելի թանկ գնով: Ստացվում է, որ Իրանը մեղավոր է: Իրանն էլ ասում է, որ եղբայր, մենք պատրաստ ենք ավելի էժան գնով տալու, իսկ դուք պատրա՞ստ եք առնելու: Դեսպանը հասկանում է, որ Հայաստանը չի կարող առնել, բայց ասում է, որ պատրաստ է: Խոսքն այստեղ մեղավորութան և պատասխանատվության մասին է գնում, պարզապես նպատակն է ցույց տալ, որ մեղավոր չէ:

– Լավ, առհասարակ ինչպե՞ս եք գնահատում «Հայռուսգազարդ»-ին պատկանող 20 տոկոս բաժնեմասի վաճառելը «Գազպրոմ»-ին։ Նախարարը մեկնաբանում է, թե սա պարտքի դիմաց է տրվում, այսինքն՝ հերթական գո՞ւյքն է պարտքի դիմաց:

– Պարբերաբար գույք է տրվում պարտքի դիմաց, բայց ամենաանընդունելին ու ցավալին այն է, որ ոչ ոք չի կարող իմանալ որ պարտքի դիմաց: Նախարարաներից շատ շատերն ընդհանրապես տեղյակ չեն, մեկն ասում է 150 միլիոն է, մյուսը, թե՝ 300 միլիոն: Սա խիստ աընդունելի ոճ է, որովհետև դա մերն է… Այն, ինչ որ տվեցին Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին, այսինքն այդ 20 տոկոսը՝ դա Հայաստանի իշխանություններինը չէ, դա քաղաքացիների սեփականությունն է: Պետք է իմանանք՝ այդ պարտքն ինչից է կուտակվել, մեզ որևէ պարզաբանություն չի տրվել։ Եթե այդպես լինի, ռուսները պարբերաբար կասեն, որ գազի գինը բարձրացնում են և պարբերաբար ինչ-որ բաներ կուզեն, վաղը կարող է ասեն՝ Օպերայի կամ Մատենադարանի շենքը տվեք: Բայց եթե այդպես է, ուրեմն այս 20 տարվա մեջ պետք է ստեղծեինք այլընտրանքային աղբյուրներ նույն ատոմակայանի խնդրով:

Այսօր փաստորեն ռուսները և՛ էներգետիկ, և՛ գազային համակարգի սեփականատեր են, այսինքն գազի այլընտրանքը էլեկտրաէներգիան է, այսինքն եթե մենք գազն էինք ծախում, էլեկտրականությունը գոնե չպետք է վաճառեինք և հակառակը: Իսկ մենք, այսպես ասած, բոլոր ձվերը դրեցինք նույն զամբյուղի մեջ և այսօր մենք ստանում ենք դրա պատասխանը: Եվ ավելի վատ է լինելու, ռուսները առևտրի համաշխարհային կազմակերպությանը խոստացել են (դա պարտավորություն է) մինչև 2020 թվականը՝ ամենաուշը, ազատականացնել, այսինքն, որ կոչվում է «ներքին ռուսական գներ»՝ դա չի լինելու, հիմա էլ պարզ չէ, թե դա ինչ է, բայց դա չի լինելու՝ հստակ: Հետևաբար մենք ոչինչ չենք շահելու, իսկ եթե անգամ շահելու ենք ինչ-որ մի բան, դա լինելու է մի քանի տարվա համար միայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում