Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է համաշխարհային տնտեսության աճի արագացված տեմպ զարգացած տնտեսությունների վերականգնման ֆոնին՝ հաղորդում է vesti.ru-ն:
Մասնավորապես կանխատեսվում է, որ աճը 2013թ. 2.3%-ից կդառնա 2.9% 2014թ.:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ զարգացող տնտեսությունների շուկաների աճի տեմպը պակաս ակտիվ կլինի: Fitch-ի փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 2014թ. կնվազի մինչև 6.9%: