Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Պոպոքնոցի կիսակառույցում Նատաշայից տանգո պարելու մերժում ստանալով «գժվել» ու դանակով խփել է նրա փորին

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Բենյամին Ս.-ի (անունի ուղղագրությունը՝ ըստ դատական ակտի) գործի դատական քննությունը:

47-ամյա Բենյամինը, ում խնամքին, ըստ դատական ակտի, 4 անձ կա, իր հայտարարության համաձայն՝ աշխատում է Օշականի եկեղեցում՝ որպես այգեպան և որոշակի առողջական խնդիրներ ունի՝ ալկոհոլի կենցաղային չարաշահումով ավելի ընդգծված:

Բենյամինին մեղադրանք էր առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 22-ի սահմաններում Բենյամին Ս.-ն Օշական գյուղի կիսակառույց տներից մեկում խնջույքի ժամանակ ծանոթուհուն՝ Նատաշային (անունը փոխված է) առաջարկել է տանգո պարել, մերժում է ստացել և իր մոտ եղած աղանդերային «Fwuxwell» տեսակի դանակով դիտավորությամբ հարվածել է Նատաշայի որովայնի շրջանին՝ նրա առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ ծակած-կտրած վերքի ձևով:

Բենյամին Ս.-ն դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նախաքննական ցուցմունքում Բենյամինը հայտնել է, թե դեպքի օրվա դրությամբ 6-7 տարի ճանաչում էր Նատաշային, ում հետ ծանոթացել էր իր ընկերուհու միջոցով, հաստատվել էին նորմալ հարաբերություններ:

2016 թվականի դեկտեմբերի 2-ի առավոտյան ինքը գնացել է Աշտարակ, իր երեխային տարել է դպրոց ու այցելել է Նատաշային: Իրեն սուրճ են հյուրասիրել:

Որոշ ժամանակ մնալուց հետո գնացել է, բայց պայմանավորվել է, որ երեկոյան էլ կայցելի, միասին կգնան Օշական՝ ուտել-խմելու:

Ժամը 19-ի սահմաններում ինքը նորից այցելել է Նատաշային ու վերջինիս ընկերուհուն էլ վերցնելով՝ տաքսիով գնացել են Օշական գյուղի Պոպոքնոց թաղամասի մի կիսակառույց տուն, որի շինարարությունում բանվորություն էին անում իր ընկերները:

Ընկերներից մեկը Նատաշայի հետ գնացել է խանութ՝ առևտուր անելու: Սեղան են գցել, կերել-խմել են: Ընկերը երաժշտական կենտրոն է բերել, միացրել, սկսել են պարել:

Ինքը խմած էր, Նատաշային առաջարկել է տանգո պարել: Նատաշան չի ցանկացել: Ինքը նրա մերժումից «գժվել է», սեղանի վրայից վերցրել է գազարագույն պոչով դանակն ու մեկ անգամ հարվածել է Նատաշայի փորին:

Ինքը դա գիտակցաբար չի արել, ուղղակի «ներվայնացել է» նրա մերժումից: Հարվածից հետո դանակը թաքցրել է այդ տան լվացարանի մոտ, հետագայում ներկայացրել է ոստիկանություն:

Նախկինում ասել է, թե դեպքը կատարվել է Նատաշայի տանը, բայց սխալ է ասել, մտածել է՝ մյուսների անունները չհոլովի, բայց իրականում դեպքը Օշականում է եղել:

Բենյամինը նշել է, թե հարվածելուց հետո փախել է, տղաները վռնդել են իրեն, բայց այնուհետև մի պահի եկել է տեսնելու՝ ոնց է իրավիճակը, քանի որ հասկացել է՝ ինչ է արել: Ինքը առաջին հարվածից հետո չի սպառնացել, թե էլի է հարվածելու Նատաշային: Զղջացել է կատարվածի համար, քաղաքացիական հայցի դեմ չի առարկել, բայց նշել է, թե կարող է մաս-մաս վճարել:

Տուժող Նատաշան հայտնել է, թե Բենյամինի հետ ծանոթացել է ընկերուհու միջոցով, պարզապես իր ծանոթն է եղել, ինքը ճանաչել է նրա ընտանիքին:

Դեպքի օրվա առավոտյան Բենյամինը զանգել է իրեն, ասել, թե երեխային դպրոց է բերել, պիտի սպասի, որ տուն տանի, բայց դրսում ցուրտ է: Նա խնդրել է, որ գա իր տուն տաքանալու: Ինքը համաձայնել է:

Բենյամինն իր տանը մնացել է մոտ մեկ ժամ: Նա ասել է, թե երեկոյան գալու է իր հետևից, որ գնան Օշականում ուտել-խմելու: Ինքն ասել է՝ մի գա, պատճառաբանել է, թե Օշական չի գնալու, ցանկություն չունի գնալու:

Դրանից հետո Բենյամինը մի քանի անգամ զանգել է իրեն, ինքը չի պատասխանել: Հետո նա զանգել է անծանոթ համարից ու պնդել է, որ արդեն իր տան մոտ է՝ եկել է Օշական տանելու:

Ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Բենյամինը մենակ մտել է իր տուն: Իր տանն էր ընկերուհիներից մեկը: Բենյամինը սկսել է համոզել, որ գնան Օշական: Ինքը սկզբում չի համաձայնել, բայց հետո ասել է, թե ընկերական կգնա…

Ինքն ու ընկերուհին Բենյամինի հետ գնացել են Օշական: Մի կիսակառույց տուն են գնացել, որտեղ երեք բանվոր էին աշխատում: Ինքն այդ բանվորներից մեկի հետ գնացել է խանութ՝ գնումներ կատարելու: Սեղան են գցել, ինքը ոգելից խմիչք չի օգտագործել: Մնացածը խմել են օղի ու կոնյակ:

Բենյամինն ընկերոջն ուղարկել է երաժշտական կենտրոն բերելու: Ընկերը բերել է: Միացրել են: Սուրճ են եփել: Բենյամինը մոտեցել է իրեն ու հրավիրել է տանգո պարելու, ինքը մերժել է: Ընկերուհին էլ է մերժել: Բենոն մոտեցել է իրեն ու ասել է՝ վերջին անգամ եմ ասում՝ արի պարենք:

Ինքը չի պարել: Նա այդ ժամանակ ձեռքը հանել է գրպանից, հարվածել է իր որովայնին և փախել է: Ինքը սկզբում չի հասկացել, որ նա դանակով խփեց: Հետո, երբ գնացել է զուգարան, վերադարձել է, տղաներից մեկը գոռացել է, թե ոովայնի շրջանում արյուն կա: Այդ ժամանակ հասկացել է, որ Բենոն դանակով է խփել: Իրեն օգնություն են ցույց տվել: Այդ ժամանակ Բենոն վերադարձել է՝ գազարագույն պոչով դանակը ձեռքին ու ասել է. «Ըտենց մարդ չկա, որ ինձ մերժի… Խփել եմ ու մինչև վերջ պտի խփեմ»: Այս ասելով՝ նա եկել է իր կողմը: Տղաները իրեն պաշտպանել են, Բենոյին դուրս են բերել: Տաքսի են կանչել, ինքը մեկնել է հիվանդանոց, ստացել է համապատասխան օգնություն:

Ինքը սկզբում չի ասել, թե ով է հարվածել: Բայց դեպքից երեք օր հետո Բենյամինը եկել է հիվանդանոց, մտել է իր հիվանդասենյակ ու ասել է՝ եթե պարեիր, հո չէի խփի: Իր երեխաներն ու քույրը, որ հիվանդասենյակում էին, վիճել են Բենյամինի հետ: Բժիշկները նրան սենյակից դուրս են բերել, ոստիկաններն էլ տարել են:

Տուժողն ասել է, թե սկզբում չի ասել՝ որտեղ է կատարվել դեպքը, որ իր երեխաները չիմանան, թե ինքն այդ ժամին գնացել է Օշական՝ հաց ուտելու, խղճացել է նաև Բենոյի երեխաներին, չի ցանկացել բանվորների անունները հոլովել, քաշքշուկի մեջ գցել…

Տուժողը ներկայացրել է 200 հազար դրամի քաղհայցի պահանջ՝ ասելով, թե դա վիրահատության արժեքն է:

Դատարանը Բենյամին Ս.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և դատապարտել է տուգանքի՝ 50 հազար դրամի չափով: Հօգուտ տուժողի՝ Բենյամին Ս.-ից կբռնագանձվի 200 հազար դրամ՝ որպես հիվանդանոցային ծախսերի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում