Monday, 29 04 2024
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը

ԱՄՆ-ում փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանին

Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Ազատ Մարտիրոսյանի դեմ Միացյալ Նահանգներում մեղադրանք է ներկայացվել խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտնում է, որ 62-ամյա Մարտիրոսյանը և ՌԴ քաղաքացի Վիտալի Լեսկովը մեղադրվում են փողերի լվացման և կաշառակերության մեջ: Ազատ Մարտիրոսյանը Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1997-2001 թվականներին:

Մեղադրանքներում ներգրավված է նաև Հունաստանի 70-ամյա քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսը, ում դեմ գործ էր հարուցվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին և ում ընկերության շուրջ էլ ծավալվել է կոռուպցիոն սկանդալը:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, թե Մարտիրոսյանն ու Լեսկովն աշխատում են էներգետիկ ոլորտում խորհրդատվություններ տրամադրող միջազգային ընկերությունում: Նրանք կասկածվում են փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու գործողությունների մեջ՝ ի շահ ԱՄՆ Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության: Ենթադրյալ ապօրինի գործողություններով նրանք նպատակ են ունեցել պայմանագիր կնքել, որով ընկերությունը պետք է անհրաժեշտ սարքավորումներով ու ծառայություններով ապահովեր Ղազախստանից Չինաստան ձգվող գազատարի կառուցման գործընթացը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Gravitas ընկերության հիմնադիր ու գլխավոր գործադիր տնօրեն Կոնտոգուրիսը, Rolls-Royce-ի նախկին աշխատակիցներ ու ղեկավարներ ենթադրաբար ապօրինի կերպով կաշառք են վճարել օտարերկրյա պաշտոնյաներին Rolls-Royce Energy Systems Inc.-ի հետ ուղղակի գործարքի մեջ մտնելու դիմաց: Rolls-Royce Energy Systems Inc.-ը Միացյալ Թագավորությունում գործող և ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, ծովային, էներգետիկ սեկտորների համար էներգետիկ համակարգերի համաշխարհային արտադրող և մատակարարող ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Մեղադրական եզրակացությունում ասվում է, թե Կոնտոգուրիսը, համագործակցելով էներգետիկ ոլորտում խորհրդատվություններ տրամադրող միջազգային ընկերության աշխատակիցների, այդ թվում և Մարտիրոսյանի ու Լեսկովի հետ, Rolls-Royce-ի աշխատակիցների ու ղեկավարների ներգրավմամբ մշակել ու իրականացրել են մի սխեմա, որի շրջանակում Rolls-Royce-ը «ատկատներ» է վճարել խորհրդատվական ընկերությանը ու կաշառել առնվազն մեկ օտարերկրյա պաշտոնյայի Ղազախստանում: Այնուհետև այդ վճարումները թաքցվել են որպես Կոնտոգուրիսի ընկերության՝ Gravitas-ի կոմիսիոն վճարներ, ինչի դիմաց Gravitas-ը օգնել է Rolls-Royce-ին շահել Asia Gas Pipeline LLP ընկերության հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Asia Gas Pipeline-ը ստեղծվել է Կենտրոնական Ասիան Չինաստանին կապող գազատար կառուցելու նպատակով, ընկերությունը, որտեղ աշխատում էին Մարտիրոսյանն ու Լեսկովը, պետք է անկախ խորհրդատվություն ու այլ ծառայություններ մատուցեին Asia Gas Pipeline-ին:

Մեղադրական եզրակացությունում նշվում է, թե Asia Gas Pipeline-ը 2009 թվականի նոյեմբերին շուրջ 145 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Rolls-Royce-ի հետ: Rolls-Royce-ը կոմիսիոն վճարումներ է արել Gravitas-ին, ինչից հետո Կոնտոգուրիսը համապատասխան վճարումներ է արել խորհրդատվական ընկերության աշխատակիցներին, այդ թվում և Մարտիրոսյանին ու Լեսկովին, ում տրամադրված գումարի մի մասն էլ բաժին է հասել ենթադրյալ կոռումպացված համաձայնագրի կնքմանը նպաստած պաշտոնյային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում