Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հարցազրույց է տվել ռուսական Sovsport պարբերականին:
«Կարելի է ֆուտբոլ խաղալ նույնիսկ զրոյից ցածր 5 աստիճանի դեպքում: Ցուրտը խնդիրների առաջ է կանգնեցնում: Հատկապես դժվար է նման ցրտի պայմաններում դուրս գալ խաղադաշտ: Դժվար է մերվել խաղին: Բայց կրկնում եմ՝ եղանակային պայմանները չպետք է դժվարություններ առաջացնեն ֆուտբոլիստի համար:
Խոստովանեմ, որ չէի հրաժարվի լրացուցիչ հանգստյան օրերից, քանի որ ամռանն արձակուրդ գրեթե չեմ ունեցել: Հանգստացել եմ ընդամենը 10 օր:
Արձակուրդի սկզբում կմեկնեմ Ամստերդամ: Այնտեղ իմ տունն է: Ամստերդամում է բնակվում ընտանիքս: Այնուհետև միասին կմեկնենք Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ կդիմավորենք Նոր տարին:
Ամենահարազատ երկիրն ինձ համար, իհարկե, Հայաստանն է: Ինձ հրավիրել էին Հոլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքական: Այդ ժամանակ «Այաքս»-ի կազմում մեկնեցի ԱՄՆ և որոշեցի չընդունել առաջարկը: Լսեցի սրտիս և հասկացա, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում»:




































