Monday, 29 04 2024
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը

ՀՅԴ-ի «փայը»` թղթո՞վ. հրապարակը Փաշինյանին նման մանդատ չի տվել

Կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի միջև նպատակների, սկզբունքների ամրագրման համար փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն կա. ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նա նշել է, թե այս պահին դժվար է ասել՝ ինչ անուն կունենա այդ փաստաթուղթը, արդյոք այն կլինի կոալիցիայի մասին, թե համաձայնության կառավարության ստեղծման, բայց շեշտել է, որ եթե առաջնորդվենք գործող օրենքներով, ապա ենթադրվում է, որ դա պետք է լինի կոալիցիա:

Նույնիսկ սահմանադրության տեսանկյունից` Համբարձումյանի ասածը խոցելի է, որովհետև «Ելքի», «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի կոալիցիան` միևնույն է, չի ապահովում խորհրդարանական կայուն մեծամասնություն, որը պետք է կառավարության ձևավորման ինստիտուցիոնալ հիմք հանդիսանա: Մյուս կողմից` առնվազն տարակուսելի է, որ կոալիցիան ձևակերպվում է կառավարության ձևավորումից ոչ թե առաջ, այլ` հետո: Նման նախադեպ միջազգային պրակտիկայում, անկեղծ ասած, չենք հիշում:

Այս կառավարության առանձնահատկությունն այն է, որ այն հեղափոխության ծնունդ է, սակայն ձևավորվել է, այսպես կոչված, դասական քաղաքականության կանոններով: Հրապարակը Նիկոլ Փաշինյանին լիազորել է ձևավորել, այսպես կոչված, վստահության կառավարություն, որը կուսակցական պայմանավորվածություններ չի ենթադրում, որովհետև պետք է լուծի արտահերթ ընտրությունների հետ կապված օպերատիվ խնդիր: Սակայն կաբինետի ձևավորման գործընթացում դրա մեթոդոլոգիան փոխվեց. ունեցանք բնույթով կոալիցիոն կառավարություն, որն որոշակիորեն դեակտուլացնում է արտահերթ ընտրությունների պահանջը: Պատահական չէ, որ այն դեռ քաղաքական կոնսուլտացիաների թեմա չի դարձել:

Հայաստանում կոալիցիոն կառավարության գաղափարը հետևողականորեն արժեզրկվել ու վարկաբեկվել է: 2003-ից` ՀՀԿ-ն դրա անհրաժեշտությունը չի ունեցել, սակայն կոալիցիան լեգիտիմության և քաղաքական մենեջմենթի գործիք է եղել` սկզբում Ռոբերտ Քոչարյանի, հետո` Սերժ Սարգսյանի համար, ինչպես նաև` ամրագրել է իշխանության, այսպես կոչված, «փայատիրական» սկզբունքը. ոչ թե կուսակցությունների քաղաքական սկզբունքն է ֆորմալացվել, այլ գծվել է նրանց վարչական և աշխարհագրական ազդեցության սահմանը:

Կոալիցիայի անհրաժեշտություն առավել ևս չունի Նիկոլ Փաշինյանը: Նրա իշխանության լեգիտիմության հիմքը հասարակության աննախադեպ քաղաքական աջակցությունն է, քաղաքական մենեջմենթի լավագույն ձևը` տվյալ դեպքում, ոչ թե կոալիցիան է, այլ` քաղաքական և կադրային այն կրեատիվն, որն իր հետ բերել է հեղափոխությունը:

Նիկոլ Փաշինյանը կառավարության ձևավորման ոչ այնքան ճիշտ մեթոդոլոգիա ընտրեց. դա արդեն մարտավարական որոշակի նահանջ էր հրապարակի ձևակերպած օրակարգից: Կառավարության հիմքում` գոյություն չունեցող, կեղծ քաղաքական խճանկար է, որը փաստաթղթավորել չի կարելի. դա արդեն բովանդակային նահանջ կլինի հակաօլիգարխիկ օրակարգ ունեցող հեղափոխությունից և արտահերթ ընտրությունների պահանջից:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում