Tuesday, 14 05 2024
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հերթական դավաճանությունը հանրության նկատմամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

– Տիկին Խառատյան, դեկտեմբերի 2-ին Պուտինի այցին ընդառաջ քաղաքացիական նախաձեռնությունները, մի քանի քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ ոտքի կանգնեցին: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած հանրային ակտիվությունը:

– Կարծում եմ՝ մեզ մոտ «հանրություն», «ոտքի կանգնել» և «հանրային կարծիք» արտահայտություններին պետք է որոշ ձևակերպումներ տանք: Կարծում եմ՝ ինը հարյուր կամ մի քանի հարյուր հոգին, որոնք հրապարակ դուրս եկան, իրենց հետևում ներկայացնում էին զանգվածային տեսակետներ, որոնք արտահայտվեցին կատարվող զարգացումների հանդեպ ընդգծված բացասական և մերժողական կեցվածքով: Միևնույն ժամանակ, կարծում եմ, մենք չենք կարող ասել, որ Հայաստանի ընդհանուր հասարակական դիրքորոշումն այսպիսին է: Կարող ենք ասել, որ այս այցի և դրա հետ կապված ծրագրերի ձևի նկատմամբ հանրային դժգոհություն արտահայտողները, այո, ինչ-որ ձևով կարողացան արտահայտել այդ դիրքորոշումները:

– «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնետոմսերը տվեցին պարտքի դիմաց. դարձյալ հանրության համար անակնկալ: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հիմնավորում է, որ եթե չլինեին ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա գազի գինը հերթական անգամ կվերանայվեր:

– Մեզ մոտ այնքան գաղտնի կամ ոչ թափանցիկ գործարքներ կամ տեղեկություններ կան, որ ամեն մի դիպվածի դեպքում տեղեկանում ենք նոր իրողությունների: Նախևառաջ՝ ոչ մեկին հայտնի չէր, բացարձակ հանրային գիտակցության մեջ, նույնիսկ փորձագետների մակարդակում ոչ մեկին հայտնի չէր, որ նախապատրաստվում է այդ քսան տոկոսի վաճառքի խնդիրը, դա մեզ մատուցվեց որպես կատարված իրողություն: Ընդ որում, անցյալ տարվա գարնանը գազի գնի շուրջ կատարվող քննարկումներում, հարցերում, զարգացումներում, էներգետիկայի նախարարի հետ եղած բոլոր քննարկումներում, կառավարությանը տրված հարցերում ոչ մի անգամ չի քննարկվել այդ 20 տոկոսի վաճառքի հարցը՝ ընդհանրապես: Դա բացարձակ հանրությանն անհայտ մի իրողություն է, և մենք կատարված փաստը տեսանք: Երկրորդ՝ հայտնի դարձավ, որ մենք Ռուսաստանին 150 միլիոն պարտք ունենք, դա նույնպես հայտնի դարձավ որպես կատարված իրողություն, երբ վաճառեցին և ասացին, որ այդ փողն էլ գնում է այդ պարտքի մարմանը: Այլ կերպ ասած՝ նույնիսկ տարօրինակ է այն, որ հանրային կարծիքի արտահայտման հնարավորությունը կանխվում է, և հանրային կարծիքն արտահայտվում է դե ֆակտո, ոչ թե կոնկրետ նախապատրաստվող իրողության հանդեպ: Եթե անկեղծ ասեմ, սա համարում եմ հանրությանը դավաճանություն: Մարդիկ ոչինչ չգիտեն, ոչինչ չի ասված նրանց, իհարկե՝ օրենքով կառավարությունը այդ իրավունքը ունի, բայց միևնույն ժամանակ մենք ժողովրդավարական երկիր ենք, և իբրև թե երկրի կառավարմանը մասնակցում ենք, «իբրև թե մասնակցելը» բացառապես ընտրություն է մնացել, այն էլ՝ կեղծված: Այլ կերպ ասած՝ մենք ո՛չ ընտրությամբ ենք մասնակցում այդ կառավարմանը, ո՛չ էլ նույնիսկ կարծիք արտահայտելով նախապատրաստվող երևույթի դեմ: Մենք միայն իրազեկ ենք լինում, ինչպես ընտրությունների վերջում, որ այս խումբն է անցել, բայց չենք մասնակցում այդ խմբի ընտրությանը, նույն կերպ մենք իրազեկ ենք լինում այս կամ այն որոշմանը՝ առանց գոնե կարծիք արտահայտելու նախապատրաստվող որոշման վերաբերյալ: Սա ուղղակիորեն ՄՄ մտնող երկրի վարքի շատ հստակ և կոշտ դիրքորոշումն է, և այսուհետև այսպես է լինելու, որ՝ դուք ընդհանրապես գործ չունեք, դուք ընդամենը հարկեր մուծեք, մնացածը մեր գործն է, այս հարցերը կբաշխենք ինչպես կամենանք: Ես սա գնահատում եմ շատ պարզ՝ ինչպես մեր իշխանությունը հասունացրել է դեպքերի ընթացքը, որ հասարակությունն առնչություն չունի կառավարման հետ, որ հասարակությանը կարող ենք նույնիսկ չիրազեկել, դեռ երջանիկ եղեք, որ իրազեկում ենք կամ առհասարակ չենք էլ իրազեկում: Պայմանագրերը կնքվեցին, մամուլը գրեց, և սա ոչ թե հանրության իրազեկում, այլ հանդիպման արդյունքների ամփոփում էր: Ստացվում է՝ մենք մտել ենք մի փուլ, որտեղ հստակ հասարակությանը իր տեղը ցույց է տրվում, մեր տեղը միայն հարկեր վճարելն է:

– Կարծում եք՝ 110 հոգու բերման ենթարկելը պայմանավորված էր հենց սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակո՞վ:

– Կարծում եմ՝ իշխանությունը շատ լուրջ տագնապներ ուներ, թե ինչ կարող է լինել: Ակնհայտ է, որ տագնապների համար հիմքեր ուներ, բայց տագնապները, կարծում եմ, շատ ավելի ուռճացված էին, քան իրականում, որովհետև, բնականաբար, մեր երկրում ոչ մեկը չէր պատրաստվում ահաբեկչական գործողություններ կատարել: Ակնհայտ էր, որ մեր հասարակությունը հակված չէ բռնի գործողությունների, ակնհայտ էր, որ ընդամենը նախապատրաստվում է կարծիքի արտահայտում: Այսինքն՝ եթե մարդիկ կարծիք արտահայտեին, ոչ մի բռնություն չլիներ, շատ ավելի սահուն և հեշտ կլիներ և՛ ընդունող, և՛ ճանապարհող իշխանական կողմերի համար, քան հիմա երբ ուղղակի ջարդերով արգելում էին այդ կարծիքի արտահայտումը: Իշխանությունը ադեկվատ չի իր արարքներում, և բոլոր մակարդակներում, այդ թվում ոստիկանությունը՝ որպես իշխանության մաս, ադեկվատ չի գործողություններում, անում է անիմաստ բաներ, որոնք միայն լրացուցիչ սրության են տանում իրավիճակները, որոնք առանց այն էլ սուր են, բայց իրենց ներսում չեն պարունակում այն վտանգները, որոնց իբրև չեզոքացնելու համար իշխանությունները նման գործողությունների են դիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում