Saturday, 11 07 2026
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Մադրիդում Հայոց ցեղապանության տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Հայոց ցեղապանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Մադրիդում այս օրերին տեղի են ունենում մի շարք միջոցառումներ:

Ինչպես տեղեկացրին Իսպանիայում ՀՀ դեսպանությունից, ապրիլի 22-ին Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու կողմից մատուցվեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագին իրենց մասնակցությունը բերեցին նաև Մադրիդում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Շնորհք աբեղա Սարգսյանը և Մադրիդում գործող «Վերածնունդ» եկեղեցական երգչախումը, որը պատարագի ընթացում, կատարեց մի շարք հայկական շարականներ՝ հիացնելով և մեծ հետաքրքրություն առաջացնելով իսպանացի մասնակիցների մոտ:

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ նույն թեմայով դասախոսություն-քննարկում: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԻԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, ով կարևորեց նման միջոցառումների անցկացումը՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ճանաչման և դատապարտման համատեքստում, շեշտեց նաև նման միջոցառումների տեղեկատվական կարևոր գործառույթը:

Ապրիլի 22-24-ը Մադրիդում այցելուների համար բաց է «Հայոց ցեղասպանությունն` արտասահմանյան մամուլի առաջին էջերին» ֆոտոցուցադրությունը, որի նյութերը տրամադրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Բոլոր միջոցառումներին մասնակցում են մեծ թվով իսպանացիներ, թեմայով հետաքրքրվող հետազոտողներ, համալսարանական և ԶԼՄ շրջանակների ներկայացուցիչներ:

Միջոցառումներին իր մասնակցությունը բերեց նաև այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթում ներկայացնող Սևակ Խանաղյանը, ով այս օրերին, իր համերգային շրջագայության շրջանակներում, գտնվում էր Մադրիդում:

Միջոցառումները կազմակերպվել են Մադրիդի Հայ Տուն մշակութային միության, Մադրիդում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ՀՀ դեսպանության համագործակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում