Վիկտորյա Սկրիպալը՝ բրիտանական Սոլսբերիում թունավորված ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի զարմուհին, հայտնել Է, որ հեռախոսազրույց Է ունեցել իր հորեղբոր աղջկա՝ Յուլյայի հետ, որը գիտակցության Է եղել մարտի վերջին: Զրույցի ձայնագրությունը միացվել Է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրի եթերում, դրա հավաստիությունը հաստատված չԷ:
Զրույցի ընթացքում որպես Յուլյա Սկրիպալ ներկայացած կինը հայտնում Է, որ իր մոտ ամեն ինչ կարգին Է: «Ամեն ինչ լավ Է, ամեն ինչ լուծելի Է, բոլորն ապաքինվում են, բոլորը ողջ են (…): Ոչ մեկի մոտ անուղղելի բան չկա»,-հավելել Է նա, նշելով, որ շուտով դուրս Է գրվելու, իսկ Սերգեյ Սկրիպալի վիճակը «նորմալ Է»:
Վիկտորյան նրան պատմել Է, որ եթե բրիտանական անձնագիր ստանա, ապա Լոնդոն կժամանի ապրիլի 9-ին: Զրուցակիցն ի պատասխան հայտարարել Է, որ այցագիր ոչ ոք չի տա:
Սկրիպալին եւ նրա դստերը Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում գտել են մարտի 4-ին: Լոնդոնը մահափորձի պատասխանատվությունը բարդել Է Մոսկվայի վրա: Ռուսաստանը ժխտում Է բոլոր մեղադրանքները:











































