Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը մտադիր է հաղթանակ տանել Իսպանիայի առաջնության ` «Գրանադա»-ի դեմ հանդիպմանը:
««Բարսելոնա»-ն, իսկապես, խաղադաշտ դուրս կգա, մեղմ ասած, ոչ օպտիմալ կազմով: Սակայն ինձ թվում է, որ խնդիրներն ավելի են հզորացնում կատալոնական ակումբը, ստիպում են ավելի համախմբված լինել: Հուսով եմ` խաղադաշտում նույն կերպ կլինի: Մենք հաղթանակի ենք տրամադրված «Գրանադա»-ի դեմ խաղում: Այլընտրանք չունենք: Առաջիկայում մեզ մի շարք բարդ հանդիպումներ են սպասվում:
«Գրանադա»-ն հիանալի մրցակից է, սակայն «Բարսելոնա»-ն հաղթանակ կտանի»,- Marca-ն մեջբերում է Նեյմարի խոսքերը:








































