Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի ծափահարել Պորտուգալիայի ընտրանու առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին: Անցումային պատասխան մրցավեճում Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստի 2-րդ գոլից հետո էկրանին ցուցադրվեց Իբրահիմովիչը, ով ծափահարում էր:
Ֆրանսիական ՊՍԺ-ի խաղացողը նշել է, որ այդպիսով պարզապես փորձել է աջակցել իր թիմակիցներին: Հիշեցնենք, որ պորտուգալացիները Ստոկհոլմում հաղթանակ տոնեցին Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ:
«Ես ծափահարել եմ Քրիշտիանու Ռոնալդուի՞ն. ոչ, պարզապես փորձում էի աջակցել իմ թիմակիցներին: Ցանկանում էի նրանց քաջալերել, որպեսզի մոտիվացնեի վերջին րոպեներին: Կարևոր է մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը չհանձնվելը, քանի որ կարող է տեղի ունենալ ամեն ինչ»,- ասել է Իբրահիմովիչը:








































