Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞

Անկարայում Թուրքիայի նախագահի աշխատակազմի հովանավորությամբ լույս է տեսել «Մեր պաղեստինյան հարցը» գիրքը, որտեղ Իսրայելը ներկայացված է իբրև «ցեղասպանության» երկիր, իսկ սիոնիզմը՝ «համաշխարհային բոլոր դժբախտությունների սկզբնապատճառ»։ Երուսաղեմում գործող Կիրառական քաղաքականության կենտրոնի տնօրեն Ռան Իշայը, որ պաշտոնաթող դիվանագետ է, «Եդիոտ ահրոնոտին» ասել է, որ խոսքը ոչ թե «քարոզչության, այլ ռազմավարական նախագծի մասին է, որի նպատակը Պաղեստինի ինքնավարության նկատմամբ թուրքական ազդեցության հաստատումն» է։

Նրա կարծիքով՝ Իսրայելը Էրդողանի «ծրագրին պետք է արձագանքի Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության գործունեության կասեցմամբ՝ որպես առաջին քայլ, քանի որ հյուպատոսությունը ազդեցության լոկոմոտիվ է, որ տարածաշրջանում Իսրայելի դեմ թուրքական թշնամանք է տարածում՝ ժխտելով նրա ինքնիշխանությունը և ձգտելով Երուսաղեմի նկատմամբ Թուրքիայի սուլթանական կարգավիճակը»։

Կիրառական քաղաքական կենտրոնի ղեկավարը Իսրայելի կառավարությանը առաջարկել է մինչև Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսարանի գործունեության կասեցումը «անձեռնմխելիությունից զրկել բոլոր դիվանագետներին, որ կարծում են, թե աշխատում են ոչ թե Իսրայելում, այլ՝ Պաղեստինի ինքնավարությունում»։ Ռան Իշայի կարծիքով՝ «պետք է չեղարկել նրանց աշխատանքային վիզաները, սահմանափակել Իսրայելում նրանց տեղաշարժը, հանել դիվանագիտական ավտոմեքենաների անձեռնմխելիությունը, դադարեցնել հարկային հարկային արտոնությունները, չեղարկել դրանց համար նախատեսված կայանատեղիները»։

Իսրայելցի պաշտոնաթող դիվանագետը գտնում է, որ Թուրքիան ձգտում է Պաղեստինի ինքնավարության «համակարգում ներդնել ՀԱՄԱՍ-ին, Երուսաղեմում լեգալացնել ահաբեկչական այդ կառույցի ներկայությունը, հյուպատոսարանի ներքո ստեղծել արմատական իսլամականության կազմակերպություններ և միությունները»։ Ի վերջո, Ռան Իշայը Իսրայելի կառավարության ուշադրությունն է հրավիրել «այն իրողության վրա, որ Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը փաստացի գործում է որպես Պաղեստինի ինքնավարությունում դեսպանատուն»։

Թուրք-իսրայելական լարվածության հերթական բաց դրսեւորումը համընկել է Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մոհամեդ Մուստաֆայի Բաքու այցին, որտեղ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ալիևը վերահաստատել է Ադրբեջանի դիրքորոշումը՝ Պաղեստինը պետք է անկախ պետություն լինի՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»։

Իսրայելական կողմը Մուստաֆայի Բաքու այցի և Ալիևի հայտարարության առթիվ ընդամենը ասել է, որ Ադրբեջանի «այդ տեսակետը նորություն» չէ։ Ադրբեջանը Ռամալայում՝ դիվանագիտական ներկայացուցչություն, իսկ Պաղեստինը Բաքվում դեսպանատուն ունի։ Եթե Իսրայելի կառավարությունը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը փակելու կամ թուրք դիվանագետների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու որոշում ընդունի, ապա իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում նույնպես խնդիրներ կառաջանան։ Բայց Իսրայելի կառավարությունը Կիրառական քաղաքականության կենտրոնի խորհրդատվությամբ կառաջնորդվի՞։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում