Միջնորդներն Իրանին են փոխանցել ԱՄՆ-ի հետ պատերազմի լարվածությունը նվազեցնելու առաջարկ, որը նախատեսում է 10-օրյա հրադադար՝ նախորդ ամիս ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում։ Գործակալության հաղորդագրությունում չի նշվում՝ Թեհրանն ընդունե՞լ է առաջարկը, թե՞ ոչ։










































