Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի

Հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով բանակցությունների արդյունքներով կողմերը մինչև 2027 թվականը ԱԳՆ մակարդակով խորդատվությունների ժամանակացույց են հաստատել։ Համատեղ մամուլի ասուլիսին ՌԴ արտգործնախարարը խոսել է Հարավային Կովկասի 3+3 ձևաչափի վերագործարկման նպատակահարմարությունից։ Նույն թեմայով Ադրբեջանի նախագահը դրական կարծիք է հայտնել օկուպացված Շուշիի «գլոբալ մեդիաֆորումի» հարթակից։

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության «Ազադլըգ» պաշտոնաթերթի խմբագրականը տեսակետ է հայտնել, որ «Իլհամ Ալիևը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինի հզոր ազդեցության տակ»։ Հեղինակի գնահատմամբ՝ Ռուսաստանը և Իրանը Հարավային Կովկասի «կայունությանը դեմ» են, ուստի նրանց «ազդեցության վերահաստատումը տարածաշրջանը տանում է Արևմուտքի հետ դիմակայության»։

Ի՞նչ քննարկումներ են ունեցել Լավրովը և Բայրամովը, այդ մասին կողմերի փորձագետները որևէ տեսակետ դեռեւս չեն արտահայտել։ Բաքվի «անհանգստությունների» մասին կարելի է դատել minval politika-ի ծավալուն հրապարակումից, որի հեղինակը թիրախավորել է Ֆրանսիային։ Եթե հակիրճ ներկայացնենք, ապա Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցը Ֆրանսիային վերագրում է Սյունիքի ենթակառուցվածքները զարգացնելու, բնակչության տեղաշարժը կանխելու միջոցով «Հայաստանի բանակցային դիրքերը ամրապնդելու» նպատակադրվածություն։

Այս գնահատականը միանշանակորեն վկայում է, որ Բաքուն դեռևս լիովին չի կորցրել Նախիջեւանի հետ «անխոչընդոտ» հաղորդակցության հույսը։ Ադրբեջանը, ըստ երևույթին, զգուշանում է TRIPP նախագծի իրավական կարգավորումների հարցում Միացյալ Նահանգներին ուղղակի հակադրվելուց։ Փոխարենը Բաքվի կիսապաշտոնական լրատվամիջոցը ենթադրում է, որ Սյունիքում Ֆրանսիայի նախաձեռնությունները «կարող են հանգեցնել Ադրբեջանի հետ սահմանին ֆրանսիական ռազմական ներկայության»։

Որ Սյունիքի հարավում հաղորդակցության իրավական կարգավորումները քաղաքական մակարդակում լուծում են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը, կասկածից դուրս է։ Այլևս, երևի, վիճելի չէ, որ եթե դա տեղի ունենար նոյեմբերի 9 -ի փաստաթղթի 9-րդ կետով, Հայաստանը առնվազն Մեղրի նկատմամբ իրավազորությունը կորցնելու էր։

Ալիևը, հավանաբար, անցյալ տարվա վաշինգտոնյան համաձայնությունների բացահայտ չեղարկման չի գնա, բայց «Ադրբեջան-Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցության» թեման կարող է Մոսկվայի հետ «առեւտրի առարկա դարձնել»։ Թրամփի պաշտոնավարմանը մնում է երկուսուկես տարի։ Այդ ընթացքում TRIPP-ը կմարմնավորվի՞։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում