Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ Գերմանիան ակտիվ քայլեր է ձեռնարկում սեփական միջուկային զինանոց ստեղծելու ուղղությամբ։
Ըստ ռուսական կողմի՝ ՆԱՏՕ-ի փորձագետները կարծում են, որ գերմանական ռազմական ընկերություններն ու ավելի քան 30 համալսարաններ ներգրավված են այս գործընթացում, ինչը թույլ կտա երկրին ատոմային զենք ստեղծել ընդամենը մեկ տարվա ընթացքում։
Այս տեղեկությունը լուրջ անհանգստություն է առաջացրել եվրոպական գործընկերների շրջանում, որոնք մտահոգություն ունեն Բեռլինի կողմից դրսևորվող ռևանշիստական տրամադրությունների առնչությամբ։
ԱՀԾ-ն հայտարարել է, որ Բեռլինի նման ակտիվությունը ծայրահեղ մտահոգիչ է, հատկապես պատմական համատեքստում, և հիշեցրել է Հիտլերի օրոք «հրաշք զենք» ստեղծելու անհաջող փորձերի մասին՝ հավելելով, որ պատմությունը, կարծես թե, դասեր չի տալիս։











































