Tuesday, 07 05 2024
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը

Գլխավոր դատախազությունը հրապարակել է ներքին վերահսկողության կառուցակարգերի կիրառման արդյունքները

Դատախազության համակարգում ծառայողական, ներքին կարգապահական և էթիկական նորմերի պահպանման, հետաքննության և նախաքննության շրջանակներում համապատասխան մարմինների ծառայողների գործառույթների իրականացման օրինականության նկատմամբ հսկողության, ինչպես նաև դատախազության համակարգում կադրային հոսքերի թափանցիկությունը համարելով հանրային հաշվետվողականության կարևորագույն բաղադրիչ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակում է 2017-ի ներքին վերահսկողության կառուցակարգերի կիրառման արդյունքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

2017-ին ՀՀ դատախազության համակարգից իրենց անձնական դիմումների համաձայն ազատվել է 37 դատախազ, որոնցից 20-ը՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Նույն ժամանակահատվածում դատախազի պաշտոնում նշանակվել է 42 անձ, որոնցից 22-ը ՀՀ արդարադատության ակադեմիայի շրջանավարտներ են, 19-ը՝ նախկին քննիչներ, իսկ 1-ը՝ 5 տարվա իրավաբանի ստաժով գիտությունների թեկնածու է:

Նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է 58 ծառայողական ուսումնասիրություն՝ 64 դատախազի նկատմամբ: 16 դատախազի նկատմամբ hարուցվել է 16 կարգապահական վարույթ: Տույժի է ենթարկվել 13 դատախազ, որոնցից 6-ի նկատմամբ նշանակվել է «դիտողություն», իսկ 7-ի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իրավակարգավորումների՝

– ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 4 դատախազի նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի, իսկ 2 դատախազի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,

– իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու համար 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,

– «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումներ թույլ տալու հիմքով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի, իսկ 1 դատախազի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ,

– օրենքով սահմանված՝ դատախազի պարտականությունները չկատարելու, այն է՝ պատշաճ կերպով մասնագիտական որակավորումը և գործնական հմտությունները չապահովելու համար 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

2014 թ. իրականացվել է 22 ծառայողական ուսումնասիրություն՝ 32 դատախազի նկատմամբ, որոնցից տույժի է ենթարվել 4-ը. 2015թ.` 30 դատախազի նկատմամբ կատարված 17 ծառայողական ուսումնասիրության արդյունքում տույժի է ենթարկվել 1 դատախազ: Իսկ 2016թ.-ին կատարված՝ 16 դատախազի նկատմամբ 14 ծառայողական ուսումնասիրության արդյունքում տույժի է ենթարկվել 1 դատախազ:

Համապատասխան մարմինների ղեկավար անձնակազմի ուշադրությունը առանձին գործերով նախաքննության և հետաքննության, օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում արձանագրված էական խնդիրների, բացթողումների, սխալների վրա հրավիրելու, դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով 2017թ. ընթացքում հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է ընդհանուր առմամբ 223 միջնորդություն, որոնցից 127-ը նախաքննության մարմնի, 96-ը՝ հետաքննության մարմնի աշխատակցի վերաբերյալ: 91 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 18-ը նախաքննության, 73-ը՝ հետաքննության մարմնի աշխատակից: Նախաքննության մարմնի 1 և հետաքննության մարմնի 6 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

30 անձի վերաբերյալ հարցը քննարկվել է օպերատիվ խորհրդակցություններում (12-ը նախաքննության, 18-ը՝ հետաքննության մարմնի աշխատակից)` հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պատասխանատուների ուշադրությունը հրավիրելու նպատակով: 65 անձի վերաբերյալ վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, որոնցից 54-ը նախաքննության, 11-ը՝ հետաքննության մարմնի աշխատակցի վերաբերյալ:

Նախաքննության 22 և հետաքննության մարմնի 11 աշխատակցի վերաբերյալ ծառայողական ուսումնասիրությունը գտնվում է ընթացքում:

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2017 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվել է 77 ստուգում և ուսումնասիրություն: Արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ պատկան մարմիններին ուղարկված 7 հաղորդման և ներկայացված 32 միջնորդագրի հիման վրա անցկացվել է 11 ծառայողական քննություն, որոնց արդյունքում ՔԿՀ 11 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի:

Իր լիազորութությունների շրջանակներում իրականացված ստուգումների արդյունքում ՀՀ դատախազությունը քայլեր է ձեռնարկել նաև, ըստ ծագած օբյեկտիվ անհրաժեշտության, ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ քրեական հետապնդման մարմինների ծառայողների առանձին գործողությունները քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ 2017-ին ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ՝ մեկ դատախազի գործողություններում, իր ծառայողական գործունեությամբ պայմանավորված, առերևույթ հանցագործության մասին տվյալները դարձել են քննության առարկա ՀՀ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում:

Քրեական գործերով դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատախազների կողմից 2017 թ. ձեռք են բերվել քննիչների կողմից՝ իրենց ծառայողական գործունեության հետ կապված առերևույթ հանցագործության մասին տվյալներ, որոնցով քննված 5 քրեական գործ՝ 5 քննիչների վերաբերյալ, ուղարկվել է դատարան:

Նույն գործառույթների իրականացման շրջանակներում դատախազների կողմից հայտնաբերված՝ հետաքննության մարմինների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ կապված առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ 2017թ. ընթացքում քննվել է 5 քրեական գործ, որոնցից մեկը՝ երեք անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում