Wednesday, 15 05 2024
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «ոչ բռնի պայքարն արդարացված է». քաղաքական ուժերն ամեն ժամ պետք է փորձեն

Քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի կարծիքով՝ այս պահին բարդ է կանխատեսել՝ արդյոք հասարակությունը և քաղաքական ուժերը կկարողանա՞ն հանրահավաքներով ու փողոցային պայքարի այլ դրսևորումներով կանխել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդանյանն ասաց՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է լինում շատ կարճ ժամանակահատվածում մոբիլիզացնել հանրությանը, եթե իսկապես կա շատ լուրջ խնդիր, որը հուզում է հանրությանը։

Մեր այն դիտարկմանը, թե կա տեսակետ, որ «գնացքն արդեն գնացել է», և պայքարել պետք էր, երբ սահմանադրական բարեփոխումների հանրաքվե և այնուհետև խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում, Վարդանյանն ասաց. «Եթե կա դժգոհություն, և այդ դժգոհությունը վերաբերում է քաղաքական համակարգին, ու այդ դժգոհությունը կրող սուբյեկտներ կան, բնականաբար, եթե ուզում են առաջ գնան, անընդհատ պետք է որոշակի գործողություններ ձեռնարկեն։ Ամեն օր ու յուրաքանչյուր առիթով պետք է փորձեն, որպեսզի իրենց ձայնն էլ հասանելի լինի, ու իրենք ստանան լայն հանրային աջակցություն։ Ես չեմ կարծում, որ ուշ է կամ շուտ՝ յուրաքանչյուր դեպքում պայքարն արդարացված է։ Պետք է նշել, որ խոսքը ոչ բռնի պայքարի մասին է, մեյնսթրիմ ուժերը հայտարարել են, որ կողմ են ոչ բռնի պայքարին»։

Նշեցինք, որ ճակատում կան նաև ռադիկալ տրամադրվածության ուժեր, ինչին ի պատասխան՝ Էդգար Վարդանյանն արձագանքեց. «Սա արդեն լրիվ այլ հարց է։ Կարծում եմ, որ գերիշխողը, ամեն դեպքում, ոչ բռնի պայքարի կողմնակիցներն են։ Իհարկե, սա էլ մեծ նշանակություն ունի մոբիլիզացիայի առումով։ Եթե կա անհստակություն, և եթե հանրությունը տեսնում է, որ այդ ուժերը միակարծիք չեն պայքարի մեթոդոլոգիայի առումով, դա որոշակիորեն զսպում է հանրության ակտիվությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում