Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Իշխանության ձևավորման հակառակ կողմը

Իրական ինտրիգով, թե արհեստականորեն գեներացվող հետաքրքրասիրությամբ, բայց թերևս կասկած չկա, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում կձևավորվի կամ կվերաձևավորվի իշխանական համակարգը, նոր իշխանությունը: Ինչպիսի կազմով, դասավորությամբ և դեմքերով, դա այլ հարց է, սակայն գործնականում կասկած չկա, որ իշխող համակարգը պատրաստ է իրավիճակին մի քանի տարբերակներով և առնվազն այդ հարցում կենսունակություն ցուցաբերել է: Բնական է իհարկե, որ հանրային միտքը զբաղեցնում է այդ հարցը, որովհետև խոսքն ի վերջո երկրի իշխանության, այսինքն՝ քաղաքացիների համար ճակատագրական նշանակությունից մինչև կենցաղային ազդեցություն ունեցող որոշումների կայացման մասին է, ու թեև գործընթացը ընտրական չէ բառի բուն իմաստով, այդուհանդերձ, հետաքրքրությունը լիովին բնական է: Մյուս կողմից, այդ բնականության մեջ, ինչքան էլ տարօրինակ չհնչի, չկա ռացիոնալություն կամ ռացիոնալությունը բավականին պակաս է:

Ինչն է խնդիրը: Հայաստանի քաղաքացիները իշխանության ձևավորման գործընթացից դուրս են վաղուց: Նրանք այդ գործընթաց ներգրավվում են զուտ առևտրային սկզբունքով, պարզապես իբրև «զանգվածային տեսարանների» մասնակից: Դրա պատճառն այն է, որ հանրությունը Հայաստանում չունի քաղաքական ներկայացուցչության ինստիտուտներ, չեն գործում կամ թույլ են ընդդիմադիր կուսակցությունները, չկան այլ քաղաքական-քաղաքացիական կառույցներ, որոնք ի վիճակի են ճնշման տակ պահել իշխանությանն ու այդպիսով ապահովել հանրային կամքի ներկայացուցչականություն ոչ առևտրային իմաստով: Թե ինչու են այդ ինստիտուտները թույլ, այլ հարց է: Դրանց գործունեության նվազ էֆեկտիվությունը թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ գործոնների արդյունք է, թեև սուբյեկտիվ գործոնների առկայությունն արդեն իսկ վկայում է, որ էֆեկտիվությունն օբյեկտիվորեն կարող էր լինել ավելի մեծ՝ գոնե համեմատության մեջ: Քանի որ ունենք իրավիճակ, երբ հանրությունն իբրև անմիջական, առանցքային մասնակից դուրս է իշխանության ձևավորման և որոշումների թելադրման գործընթացից, զուտ ռացիոնալության տեսանկյունից հանրության համար առավել հրատապ է, թե ինչպես դառնալ այդ գործընթացի հիմնական մասնակից կամ դերակատար, ունենալ իր վճռորոշ ձայնը:

Ըստ այդմ, ռացիոնալությունը հանրությունից պահանջում է մտածել կամ հետաքրքրվել ոչ թե հարցով, թե ինչպես է ձևավորվելու կամ վերաձևավորվելու իշխանությունը, այլ ընդդիմության կամ քաղաքականության մեջ հանրային ներկայացուցչականության մեխանիզմների ձևավորման կամ վերաձևավորման մասին: Ահա թե ինչու իշխանության ձևավորման խնդրի հանդեպ բնական հետաքրքրությունը հայաստանյան իրավիճակում զգալիորեն կորցնում է ռացիոնալության բաղադրիչի հարցում: Որովհետև հետաքրքրությունը ռացիոնալ-բնական է այն համակարգերում, որտեղ կա ընտրական կայացած և գործող ինստիտուտ, մեխանիզմ, ըստ այդմ՝ իշխանության ձևավորման հարցում հանրային մասնակցություն: Այդ դեպքում հանրությունը բնականորեն հետաքրքրվում է իր իսկ գործով և դրա արդյունքով, թե ինչ իշխանություն է ստանալու ի վերջո: Երբ դա չկա, հանրությունը իր գործը թողած փաստորեն հետաքրքրվում է մի գործով, որին բացարձակ չունի առնչություն և որից դուրս է:

Այստեղ է խնդիրը, որն էլ Հայաստանում հանրային ռացիոնալ-բնական հետաքրքրության տեսանկյունից առավել հրատապ է դարձնում հարցը, թե ի վերջո ինչ ընդդիմություն պետք է ձևավորվի Հայաստանում: Եթե 2017-ի ապրիլին թվում էր, թե այդ գործում կա դրական շոշափելի տեղաշարժ նաև որակական իմաստով՝ «Ելք» դաշինքի ձևավորում և նոր բովանդակության ու մեթոդաբանության ներմուծման փորձ, ապա մեկ տարի անց բավական շոշափելիորեն պարզ է, որ իրականում կամ փորձն էր անհաջող, կամ պարզապես հանրությունն էր մի փոքր գերագնահատել իրավիճակը և, այսպես ասած, փաթեթավորման փոփոխությունն ընկալել իբրև բովանդակության փոփոխություն: Մեկ տարի անց ոչ միայն չկա որակական և բովանդակային պրոգրես ընդդիմադիր դիսկուրսում, այլ հանրությունը, խոշոր հաշվով, կարծես թե շրջան գործելով կանգնել է քաղաքական կենսունակության հարցում հուսահատության հերթական «եզրակացության» առաջ, հերթական անգամ օրակարգային հարթության մեջ մնալով ռազմավարական խորությունից զուրկ:

Խոշոր հաշվով, ինքնին այն, որ Հայաստանում թերևս չկա որևէ քաղաքական միավոր՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, որը հանրությանը կհորդորի կամ կառաջարկի կտրվել իռացիոնալ տեսարանադիտարկումից և ձեռնամուխ լինել իրական և կարևոր խնդրի, այսինքն՝ ընդդիմության կամ քաղաքականության մեջ հանրային մասնակցության ինստիտուտների արդիականացման խնդրին, արդեն իսկ վկայում է այդ դաշտում հեռանկարային մտածողության, իսկ գուցե նույնիսկ պարզապես ցանկության և շարժառիթների բացակայության մասին: Խոշոր հաշվով, հանրությունը Հայաստանում չի սկսում իր իշխանության ձևավորումը, և այստեղ է խորքային հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում