Saturday, 27 04 2024
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից

Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամերը պետք է ունենան խաղաղ լուծումներ

Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են Մերձավոր Արևելքի ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու հարցում: Այս մասին ՀՀ նախագահի նստավայրում բարձր մակարդակի բանակցություններից հետո հայտարարեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: «Քննարկել ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերն ու բռնկված պատերազմները, հատկապես մեր հարևան Սիրիայում։ Համաձայնեցինք այդ ճգնաժամերին խաղաղ լուծումներ գտնելու ու պատերազմական մեքենան դադարեցնելու անհրաժեշտության շուրջ, քանի որ բռնությունը միայն բռնություն ու ծայրահեղականություն է ծնում, ինչի ապացույցն են մեր տարածաշրջանում սկիզբ առած վերջին 7 տարիներին շարունակվող խռովությունները»,-ասաց Լիբանանի նախագահը:

Բարձրաստիճան հյուրը նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ խոսել են նաև սիրիացի ներգաղթյալների խնդրի մասին և ընդգծել Սիրիայի անվտանգ տարածքներ նրանց վերադարձի անհրաժեշտությունը: «Նախագահին ներկայացրեցի, որ մեր երկիրը սոցիալական, տնտեսական, անվտանգության առումով ճնշումների է ենթարկվում` իր տարածքում ունենալով մեկուկես միլիոն ներգաղթյալ, որոնց կարիքները հոգալու համար չկան միջազգային օգնության բավարար միջոցներ: Այս կապակցությամբ մենք շեշտեցինք, որ անհրաժեշտ է աշխատանք տանել հասնելու միջազգային փոխհամաձայնության, որը կապահովի սիրիացի փախստականների վերադարձն իրենց երկրի անվտանգ տարածքներ ու դա կլինի սիրիական պետության վերահսկողության ներքո»,-նշեց պաշտոնյան:

Նախագահ Աունը շեշտեց նաև երկկողմ ու միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն` ընդդեմ ահաբեկչության, քանի որ որևէ երկիր զերծ չի կարող մնալ դրա վտանգներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում