Նոյեմբերի 14-ին նշվում է Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այն նվիրված է Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրվան, որը Չարլզ Բեսթի հետ վճռորոշ դեր է խաղացել 1922-ին ինսուլինի հայտնագործման գործում: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա նպատակն է գլոբալ իրազեկվածության բարձրացումը հիվանդության, ողջ աշխարհում հիվանդացության աճի ցուցանիշների և այն մասին, թե ինչպես կարելի է շատ դեպքերում կանխել այդ հիվանդության զարգացումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ ողջ աշխարհում ավելի քան 220 մլն մարդ հիվանդ է դիաբետով: Առանց համապատասխան միջամտության՝ մինչ 2030 թվականը, ըստ ամենայնի, այդ թիվն ավելի քան երկու անգամ կավելանա:
Դիաբետից մահացության դեպքերի մոտ 80 տոկոսը գրանցվում է եկամտի ցածր և միջին մակարդակ ունեցող երկրներում:










































