Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

88-ի շարժում-30. «Ղարաբաղ» կոմիտեի հավաքի պահանջ

Համազգային շարժման 30-ամյա տարեդարձն առիթ հանդիսացավ, որ լսենք դրա ակտիվ դերակատարների, պատմաբանների տեսակետներ, վերլուծություններ: Իրավիճակն առավել քան տխուր է, որովհետև նույն իրադարձությունների, պատմական անցքերի, անձանց դերակատարության մասին գնահատականներն այնքան իրարամերժ են, որ ակամայից թվում է` խոսքը չի վերաբերվում նույն գործընթացին, շարժմանը: Ճիշտ այդպես է նաև Երրորդ հանրապետության պատմությունը` մասնատված, բզկտված, հարմարեցված իրար հաջորդող առաջնորդների քմահաճույքներին, քաղաքական կոնյուկտուրային: Իհարկե, ստեղծված տխուր իրավիճակը պայմանավորված է սուբյեկտիվ հանգամանքով:

88-ի շարժման, Երրորդ հանրապետության ակտիվ դերակատարները դեռ կենդանի են, նրանցից շատերն ունեն ընթացիկ քաղաքական շահեր, ինչը, բնականաբար, թույլ չի տալիս անաչառ հայացքով նայել ոչ հեռու անցյալի պատմությանը, 88-ի շարժմանը, Հանրապետության կայացման առաջին տարիներին: Գործող իշխանությունների մեջ կան համազգային շարժման ակտիվ դերակատարներ, այդ թվում` նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն նրանց վախեցնում է համազգային շարժման 30-ամյա տարեդարձի արժևորումը, որովհետև դրանից դիվիդենտներ կարող են ստանալ ընդդիմադիր ՀԱԿ-ը և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մյուս կողմից` վեիջիներս հնարավորինս «ծածկել» են 88-ն` արհեստականորեն նսեմացնելով «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատոր, ՀՀՇ առաջին նախագահ Վազգեն Մանուկյանի, համազգային շարժման ակունքներում կանգնած Իգոր Մուրադյանի, մյուսների առաքելությունը:

Հայոց պատմության դպրոցական դասագրքերում 88-ի շարժումն ու Երրորդ հանրապետության պատմությունը խայտառակ, ոչ պրոֆեսիոնալ մատուցում ունեն, ինչի հետևանքով սերունդներն անհաղորդ են մնալու մեր պատմության հերոսական էջերից մեկին: 88-ի շարժումը, Երրորդ հանրապետությունը պետք է ունենան մեկ միասնական, ընդհանրական պատմություն, Հանրապետության հիշարժան տոները պետք է դառնան համազգային համախմբման ակունք` պալատական կամ կուսակցական դիսկրետ միջոցառումների վերածվելու փոխարեն:

Մենք հպարտ Հանրապետություն ենք` հերոսական անցյալով ու ապագայի տեսլականով, և անթույլատրելի շռայլությունը կլինի քաղաքական պատմությունը մասնատել, հատվածաբար ներկայացնել` ըստ երեք նախագահների կառավարման շրջանների ու սուբյեկտիվ ընկալումների: Չի կարող լինել Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Վազգեն Մանուկյանի շարժում, գոյություն ունի միասնական համազգային շարժում, որի ղեկավարները եղել են Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը: Չեն կարող լինել Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հանրապետություններ, գոյություն ունի մեկ միասնական Երրորդ Հանրապետություն` իր երեք նախագահներով: Ամուր պետություն, պետական ավանդույթներ ստեղծելու համար` Երրորդ հանրապետության միասնական պատմություն ունենալու անհրաժեշտություն ունենք: Այդ պատմության ակունքում պետք է լինի 88-ի պատմության ամբողջացումը:

… «Ղարաբաղ» կոմիտեն գոնե մեկ անգամ իրար գլխի հավաքվելու անհրաժեշտություն ունի` թեկուզև իրարից խռոված ու օտարված անդամներով:

Երեսուն տարի առաջ ազգային միասնության խորհրդանիշ դարձած տղաները միասնական կոչով պետք է դիմեն Հայաստանի իշխանություններին` փետրվարի 20-ը պետական տոնաացույցում ազգային միասնության օր հռչակելու և 88-ի համազգային շարժման պետական թանգարան ստեղծելու առաջարկություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում