Saturday, 27 04 2024
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ

Ապրիլյան պատերազմին հակառակորդը գործել է սումգայիթյան ցեղասպանության օրինակով

«Երբ մենք խոսում ենք սումգայիթյան ցեղասպանական գործողությունների մասին, ապա պետք է նկատի ունենանք նաև, որ այս 30 տարվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ամբողջը նախապես ծրագրված է եղել, կառավարել է մեկ կենտրոնից և իրականացվել է ադրբեջանական այն ժամանակվա իշխանությունների ոչ միայն թողտվությամբ, այլև նրանց անմիջական աջակցությամբ ու հովանավորությամբ։ Բացի սա` եթե սումգայիթյան այդ ջարդերը դիտարկենք ոչ միայն զուտ որպես մարդասպան գործողություններ, այլև նախևառաջ որպես ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականություն, ապա միանշանակ կարող ենք ասել, որ Սումգայիթը շարունակվում է նաև այսօր, ինչի վառ ապացույցն էր Ապրիլյան պատերազմը», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը ` խոսելով սումգայիթյան ջարդերի մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-29 լրանում է Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի զանգվածային կոտորածների 30-րդ տարելիցը։ Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` սումգայիթյան ցեղասպանական գործողություններն ոչ միայն բնութագրում են սովետական Ադրբեջանի և այդ ժամանակվա նրանց քաղաքական վերնախավի մոտեցումները, այլ նրանց որդեգրած ողջ քաղաքականությունն` ավելի դաժան, ավելի անմարդկային և ավելի բացահայտ ձևով դրսևորվում է մինչ այսօր։

«Մենք խնդիր ունենք քաղաքական բոլոր հարթակներում այս կարևորագույն հարցը դարձնել քաղաքական օրակարգերի բաղկացուցիչ մասն ու թիվ մեկ խնդիրը, որովհետև Ադրբեջանն այս ողջ ընթացքում ծայրաստիճան խեղաթյուրել ու աղավաղել է իրականությունը։ Մենք այս մասով դիվանագիտական, քաղաքական ու ակադեմիական շրջանակներում շատ մեծ անելիքներ ունենք», – վստահեցրեց Ալավերդյանը։

Վերջինս լրջագույն խնդիր և Հայաստանի իշխանությունների կողմից մեծ բացթողում է համարում նաև այն, որ նորանկախ Ադրբեջանին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցն այս տարիների ընթացքում չի բարձրացվել։

Մանրամասները ` տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում