Sunday, 28 04 2024
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

«Երկիր Ծիրանի»-ն դիմում է Առողջապահության նախարարին

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, բժիշկ-նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:

Դեռևս 2015 թվականից ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում ներդրել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ, ըստ որի՝ 5 տարվա ընթացքում բժիշկները պետք է հավաքեն 220, իսկ միջին բուժանձնակազմը՝ 120 կրեդիտ, որի պարագայում միայն կկարողանան շարունակել իրենց բժշկական գործունեությունը։

Պրակտիկ բժշկի/միջին բուժանձնակազմի համար, ով իր ամենօրյա պրակտիկ աշխատանքի ընթացքում փորձում է լուծել հացի խնդիրն ու իր ընտանիքի գոյության հարցը, վերջին պլան են մղվում մասնագիտական վերապատրաստումները։

Չնայած այն բանին, որ մի շարք պետական կառույցներ (ՀՀ ԱՆ, Երևանի քաղաքապետարան, ԵրՊԲՀ) տրամադրում են միջոցներ բուժաշխատողների վերապատրաստումների համար, այդ միջոցները նույնպես օգտագործվում են «լավ ընկեր-քավոր-սանիկ» մեխանիզմով։ Բազմաթիվ «հասարակ» բուժաշխատողներ անգամ տեղյակ չեն նման միջոցների ու հնարավորությունների առկայության մասին։

Դեռ ավելին, շատ ղեկավարներ, պրոֆեսորներ միանձնյա են որոշում այդ միջոցների տրամադրման կարգը՝ հաճախ իրենք իրենց որպես միակ հնարավոր թեկնածու ներկայացնելով։ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ բժիշկ-նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը այս խնդրի կապակցությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԼևՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ

 

   ԴԻՄՈՒՄ

Հարգելի պարոն Ալթունյան,

Դեռևս 2015 թվականից ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում ներդրել է եվրոպական և համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ, ըստ որի՝ 5 տարվա ընթացքում բժիշկները պետք է հավաքեն 220, իսկ միջին բուժանձնակազմը՝ 120 կրեդիտ, որի պարագայում միայն կկարողանան շարունակել իրենց բժշկական գործունեությունը։

Հակառակ դեպքում՝ ավտոմատ կերպով կդադարեցվի նրանց բժշկական գործունեությունը [1]։

Չեմ կարող չհամաձայնվել, որ բժիշկների ու միջին բուժանձնակազմի վերապատրաստումները կարևորագույն հարցեր են։

Սակայն ցանկանում եմ լինել պրակտիկ ու չկողմնորոշվել միայն գեղեցիկ շարադրված թղթաբանությամբ։

Պրակտիկ բժշկի/միջին բուժանձնակազմի համար, ով իր ամենօրյա պրակտիկ աշխատանքի ընթացքում փորձում է լուծել հացի խնդիրն ու իր ընտանիքի գոյության հարցը, վերջին պլան են մղվում մասնագիտական վերապատրաստումները։

Չնայած այն բանին, որ մի շարք պետական կառույցներ (ՀՀ ԱՆ, Երևանի քաղաքապետարան, ԵրՊԲՀ) տրամադրում են միջոցներ բուժաշխատողների վերապատրաստումների համար [2, 3, 4], ցանկանում եմ փաստել, որ այդ միջոցները նույնպես օգտագործվում են «լավ ընկեր-քավոր-սանիկ» մեխանիզմով։ Բազմաթիվ «հասարակ» բուժաշխատողներ անգամ տեղյակ չեն նման միջոցների ու հնարավորությունների առկայության մասին։

Դեռ ավելին, շատ ղեկավարներ, պրոֆեսորներ միանձնյա են որոշում այդ միջոցների տրամադրման կարգը՝ հաճախ իրենք իրենց որպես միակ հնարավոր թեկնածու ներկայացնելով։ Սակայն, հանրային միջոցների հաշվին մեկնելով արտերկիր՝ նրանք, գիտաբժշկական միջոցառմանը մասնակցելու փոխարեն, անգիր են անում գարեջրատների ու ռեստորանների քարտեզը տվյալ քաղաքում։

Նման անթույլատրելի մոտեցումն է այն պատճառներից մեկը, որ շատ բուժաշխատողներ, իրավիճակից պարզապես զզված, լքում են մեր հայրենիքը, մյուսները հույսները կտրած՝ շարունակում են աշխատել «ստրկացած» ռեժիմով, երրորդները՝ թողնում են բժշկությունը։ Անգամ շատ պաշտոնյաներ բարձրաձայնում են, որ Հայաստանում բժշկությանը չեն վստահում [5], իրենց ու իրենց հարազատների հետազոտումն ու բուժումը կազմակերպում են արտերկրում, անգամ քաղաքացիներին բացահայտ հորդորում են նույնպես չվստահել հայրենական բժշկությանը և լուծում գտնել զարգացած երկրներում։

Չենք կարող բացառել նաև այն փաստը, որ ֆինանսական միջոցները կարող են դուրս գրված լինել առանց մասնագետների վերապատրաստման։

Հիշեցնեմ նաև, որ շատ բուժաշխատողներ ՀՀ տարածքում և արտերկրում վերապատրաստում անցնում են կամ սեփական միջոցներով (վճարովի հիմունքներով), կամ արտասահմանյան դրամաշնորհների շնորհիվ՝ առանց վերոնշյալ պատկան կառույցների մասնակցության։

Այն փաստը, որ մի շարք բժիշկներ իրենց միջոցների հաշվին կարողանում են վերապատրաստվել արտերկրում, իսկ մյուսներն անգամ տեղեկացված չեն բժշկագիտության առաջընթացի մասին, ստեղծում է հսկայական տարակարծություն բուժական տակտիկայի ընտրության հարցում, ինչը միանշանակ վնաս է պատճառում հիվանդներին։

Նշեմ նաև, որ այսպիսի անարդար մոտեցումը խոչընդոտում է բուժաշխատողների կողմից պահանջվող կրեդիտների հավաքմանը, ինչի արդյունքում 2020 թ-ին բազմաթիվ բուժաշխատողներ ավտոմատ կերպով կզրկվեն լիցենզիայից, իսկ բնակչությունը՝ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ Ձեզ.

 

  1. Ուսումնասիրել ու բացահայտել այժմ ու նախորդ տարիներին ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ԵրՊԲՀ-ի միջոցներով արտերկրում վերապատրաստում անցած բուժանձնակազմի ցանկը, վերապատրաստումների արդյունավետությունը, օգտակարությունը մեր բժշկագիտության ու բնակչության առողջական վիճակի համար։
  2. Հաշվի առնելով այն փաստը, որ մենք չենք վստահում Առողջապահության նախարարության որոշ պաշտոնյաների կոմպետենտությանը և անաչառությանը՝   վերոնշյալ տվյալները ներկայացնել նաև մեզ՝ մասնագիտական անաչառ ուսումնասիրության նպատակով։
  3. Հետ գանձել այն բոլոր ֆինանսական միջոցները այն անձանցից, ովքեր նպատակային չեն օգտագործել դրանք։
  4.  Պարզել, թե արդյոք ցուցակներում նշված բոլոր մասնագետներն են օգտվել իրենց վերագրվող հնարավորությունից։
  5. Կազմակերպել ծրագրված գումարների համահավասար ու արդար բաշխում ՀՀ բոլոր ոլորտների բուժաշխատողների միջև՝ կազմելով համապատասխան պլան։
  6. Պատասխանատվության կանչել բոլոր այն պաշտոնյաներին, ում հանցավոր գործունեության պատճառով վերոնշյալ միջոցները չեն ծառայել իրենց նպատակին։
  7. Բոլոր միջոցառումների մասին տեղեկացնել հանրությանը։

 

 

  1. http://nih.am/arm/topic/157/
  2. http://www.moh.am/#1/102
  3. https://www.yerevan.am/am/health/
  4. http://ysmu.am/hy/page_list/karierayi_kentron/#sthash.xjcVTBLA.dpbs
  5. https://www.facebook.com/vigen.sargsyan.94/posts/1899430256752660?pnref=story

Հարգանքներով՝

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

Բժիշկ-Նյարդավիրաբույժ

Մարինա Խաչատրյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում