Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

TED talks․ Ժակլին Նովոգրաց․ Աղքատությունից խուսափելու վերաբերյալ

Ես զբաղվում եմ աղքատության խնդիրներով ավելի քան քսան տարի, ուստի հեգնական է, որ այն հիմնախնդիրը և հարցը, որոնց հետ ես ամենից շատ առնչվում եմ իրականում բնորոշել որպես աղքատություն: Ի՞նչ է սա նշանակում: Շատ հաճախ մենք դա նայում ենք դոլարային արտահայտությամբ` մարդիկ, որոնք վաստակում են օրական մեկ, երկու կամ երեք դոլարից պակաս: Բայց մինչ այդ աղքատության բարդությունը ստիպու է դիտարկել եկամուտը որպես միակ փոփոխական Որովհետև իսկապես դա ընտրության վերաբերյալ պայման է և ազատության պակաս:

Եվ ես ունեցա մի փորձ, որ լրիվ խորացրեց և լուսավորեց իմ ընկալումները դրա վերաբերյալ: Դա Քենիայում էր, և ես ուզում եմ կիսվել ձեզ հետ: Ես իմ ընկեր, լուսանկարիչ Սյուզան Մեյզելասի հետ էի Մաթարե հովտի ետնախորշերում: Հիմա, Մաթարե հովիտն Աֆրիկայի ամենահին ետնախորշերն են Այն մոտավորապես երեք մղոն հեռու է Նայրոբիից և այն ունի մեկ մղոն երկարություն և մոտ մեկ հինգերորդ մղոն լայնություն որտեղ ավելի քան կես միլիոն մարդ խցկված ապրում են այդ թիթեղյա հյուղերում սերնդեսերունդ վարձում դրանք հաճախ ութ կամ տաս մարդ մի սենյակում: Եվ այն հայտնի է մարմնավաճառությամբ, բռնությամբ, թմրադեղերով, որպես ծանր տեղ մանկություն անցկացնելու համար: Եվ երբ մենք քայլում էինք նեղ արահետներով,բառացիորեն անհնար էր շրջանցել աղբն ու կոյուղու թափոնները փոքրիկ տների երկայնքով: Բայց միևնույն ժամանակ նաևանհնար էր չտեսնել մարդկանց կենսունակությունը, այնտեղ ապրող մարդկանց ձգտումներն ու նկրտումները: Կանայք, որոնք լողացնում էին երեխաներին, իրենց հագուստն էին լվանում և փռում չորանալու: Ես հանդիպեցի այս կնոջը, Մամա Ռոզա, ով արդեն 32 տարի վարձակալում է այս թիթեղյա տնակը որտեղ նա ապրում է իր յոթ զավակների հետ: Չորսը քնում են մի երկտեղանոց մահճակալի վրա իսկ երեքը` լինոլեումով ծածկված հողածեփ հատակին: Եվ նա ապահովում է բոլորի կրթությունը դպրոցում` ջուր վաճառելով այն կրպակից, և օճառ ու հաց վաճառելով ներսի փոքր խանութում:

Դա ի դեպ նախագահի երդմնակալությունից մեկ օր անց էր և ինձ հիշեցրին, թե ինչպես է Մաթարեն դեռ կապված աշխարհի հետ:Եվ ես տեսա փողոցի անկյուններում երեխաներ որ ասում էին. «Օբամա, նա մեր եղբայրն է»: Իսկ ես ասում էի «Օբաման իմ եղբայրն է, ուստի մենք նույնպես եղբայրներ ենք»: Նրանք նայում էին հարցական և հետո ասում «Բարձր հինգ»:

Եվ ես այստեղ հանդիպեցի Ջեյնին: Ինձ միանգամից գրավեցին նրա դեմքի բարությունն ու մեղմությունը, և ես խնդրեցի նրան պատմել ինձ իր պատմությունը: Նա սկսեց պատմել իր երազանքից: Նա ասաց. “Ես ունեի երկու երազանք: Իմ առաջին երազանքն էր դառնալ բժիշկ և երկրորդը` ամուսնանալ լավ տղամարդու հետ, ով կմնար ինձ և իմ ընտանիքի հետ: Քանզի իմ մայրը միայնակ է եղել, և չի կարողացել վճարել մեր ուսման/դպրոցի վարձը: Այսպիսով ես դադարեցի երազել առաջինի մասին և կենտրանացա երկրորդ երազանքիս վրա: Նա ամուսնացել է 18 տարեկանում և հենց այդ ժամանակ էլ երեխա ունեցել: Եվ քսան տարեկանում երկրորդ անգամ հղիացել, նրա մայրը մահացել է, իսկ ամուսինը թողել նրան և ամուսնացել մեկ ուրիշի հետ: Այսպիսով նա կրկին Մաթարեում էր, առանց եկամտի, առանց որևէ հմտության և անփող: Եվ նա ի վերջո սկսեց զբաղվել մարմնավաճառությամբ: Դա հաճախ այնպես կազմակերպված չէ, ինչպես որ մենք ենք կարծում: Նա պետք է գնար գիշերով քաղաք մոտ քսան աղջիկների հետաշխատանք փնտրելու և երբեմն վերադառնում էր մի քանի շիլինգով, իսկ երբեմն էլ` ձեռնունայն: Նա ասում էր. «Գիտեք, աղքատությունը այդքան էլ վատ չէր: Ամենավատը նսեմացումն ու ամոթն էր ամեն ինչից»:

2001թ. նրա կյանքը փոխվեց: Նա ուներ մի ընկերուհի, ով լսել էր այն կազմակերպության մասին, Ջամի Բորա, որ մարդկանց պարտքով գումար է տալիս անկախ նրանից, թե որքան աղքատ է մարդը, այնքան ժամանակով, քանի դեռ նրանք տրամադրում են համապատասխան գումար խնայողության տեսքով: Եվ ահա նա մեկ տարվա ընթացքում կուտակեց հիսուն դոլար, և սկսեց պարտք վերցնել և որոշ ժամանակ անց կարողացավ գնել իրեն կարի մեքենա: Նա սկսում է դերձակություն անել: Եվ դա դարձավ իր հիմնական զբաղմունքը, որ մինչև հիմա անում է նա գնում է օգտագործված հագուստի շուկա, և մոտավորապես երեք դոլար 25 ցենտով ձեռք բերում հին երեկոյան զգեստ Դրանցից որոշը գուցե և ձեր տվածն է: Եվ նա ձևափոխում է դրանք ժանյակներով և ժապավեննորով, և ստեղծում այս թեթև արտադրանքն ու վաճառում կանանց, ովքեր գնում են իրենց դստեր տասնվեցամյակի կամ Սուրբ տոնի առթիվ` կյանքի այն կարևոր պահերի համար, որոնք մարդիկ ցանկանում են նշել մնացած տնտեսական սպեկտրի հետ մեկտեղ: Եվ նա իրականում լավ գործ ունի: Ես նույնիսկ նկատեցի նրան փողոցում քայլելով վաճառելիս: Եվ չհասցրեցի նայել, երբ նրա շուրջ կանանց ամբոխ հավաքվեց, ովքեր գնում էին այդ զգեստները:

Եվ ես մտածում էի, քանի դեռ նայում էի նրան հագուստ վաճառելիս ինչպես նաև զարդեղեն, որ ինքն էր պատրաստում, որ հիմա Ջեյնը վաստակում է օրեկան չորս դոլարից ավել: Եվ շատ բնորոշուներով նա այլևս աղքատ չէր: Բայց նա դեռևս ապրում էր Մաթարեի հովտում: Եվ նա չէր կարող տեղափոխվել: Նա ապրում էր այդ ամբողջ անապահովության մեջ և փաստացի, հունվարին, էթնիկ բախումների ժամանակ, նա դուրս էր հանվել իր տնից և ստիպված էր գտնել նոր տնակ որտեղ նա կարող էր ապրել:

Ջամի Բորայում հասկանում են դա: Եվ հասկանում, որ երբ մենք խոսում ենք աղքատության մասին, մենք նայում ենք մարդկանց տնտեսական ամբողջ սպեկտրով: Եվ Աքյումենի ու այլ կազմակերպությունների նվիրատվական կապիտալով վարքերով և նորդրումներվ, որ պետք է երկարաժամկետ տրամադրվեն նրանց նրանք կառուցել են էժանագին բնակելի թաղամասեր Նայրոբիի կենտրոնից մեկ ժամ հեռավորության վրա: Եվ ստեղծել այն հաճախորդի տեսանկյունից ելնելով, ինչպես հենց ինքը Ջեյնն է,պահանջելով նրանցից պատասխանատվություն և հաշվետվողականություն: Այսպիսով նա պետք է տար հիփոթեքի տաս տոկոսը`ամբողջ գումարի կամ մոտ 400 դոլար խնայողություններից: Որից հետո նրանք կհամեմատեն նրա տված հիփոթեքը իր տնակի վարձի հետ Եվ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում , նա կհայտնվի առաջին 200 ընտանիքների շարքում, ով կտեղափողվի այս թաղամաս:

Երբ ես հարցրեցի, թե արդյոք նա որևէ բանից վախենում է կամ ինչն է կարոտելու Մաթարեում, նա պատասխանեց. «Ինչի՞ց կարող է վախենամ որ դեռևս չեմ հանդիպել»: Ես ՁԻԱՀ վարակակիր եմ: Ես անցել եմ այս ամենի միջով»: Եվ նա ասաց. « Ի՞նչ եմ կարոտելու: Կարծում եք կարոտելու եմ բռնությունը կամ թմրադեղե՞րը: Առանձնանալու բացակայությու՞նը: Մտածու՞մ եք որ կկարոտեմ այն անորոշությունը, թե արդյոք երեխաներս օրվա վերջում տուն կհասնեն”: Նա ասաց. “Եթե դուք ինձ տաս րոպե տրամադրեք իմ ճամպրուկները պատրաստ կլինեն”: Ես հարցրեցի.” Իսկ ի՞նչ կասես քո երազանքների մասին”: նա պատասխանեց.”Գիտեք, իմ երազանքները չեն նմանվում իմ երեխա եղած ժամանակ ունեցած երազանքներին, բայց երբ ես մտածում եմ, որ ուզում էի ամուսին իրականում ուզում էի ընտանիք սիրող ընտանիք: Ես խելակորույս սիրում եմ իմ զավակներին, և նրանք էլ` ինձ”: Նա ասաց.”Ես մտածում էի, որ ուզում եմ բժիշկ դառնալ բայց իրականում ես ուզում էի դառնալ մեկը, ով ծառայում է մյուսներին, բուժում և ապաքինում նրանց: Ես ինձ զգում եմ օրհնված այն ամենով, որ ունեմ, որ շաբաթական երկու անգամ ես գնում և խորհուրդ եմ տալիս ՁԻԱՀ-վարակակիրներին: Եվ ես ասում եմ. “Նայեք ինձ: Դուք մահացած չեք: Դուք դեռևս կենդանի եք: Եթե դուք դեռ կենդանի եք դուք պետք է ծառայեք”: Եվ նա ասաց. “Ես բժիշկ չեմ, որ բաժանում է հաբեր Բայց գուցե ես տալիս եմ ինչ-որ ավելի լավ բան քանզի ես հույս եմ ներշնչում նրանց”:

Եվ տնտեսական այս ճգնաժամի մեջտեղում, երբ մեզանից շատերը հակված են կանգ առնել վախից, կարծում եմ, մենք պատրաստ ենք օրինակ վերցնել Ջեյնից և ձեռք մեկնել, գիտակցելով, որ աղքատ լինելը չի նշանակում լինել հասարակ: Քանզի, երբ համակարգերը փշրվում են, այն, ինչ մենք տեսնում ենք հիմա ամբողջ աշխարհով մեկ: սա հայտնագործությունների և նորարարությունների հնարավորություն է: Սա հնարավորություն է աշխարհը ճիշտ կառուցելու որտեղ մենք կարող ենք հասցնել ծառայություններ և ապրանքներ բոլոր մարդկանց, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել և ընտրություն կատարել: Ես լիովին հավատում եմ, որ հենց այստեղ է սկսվում արժանապատվությունը: Մենք աշխարհում պարտավոր ենք Ջեյնին Եվ նույնքան կարևոր, մենք պարտավոր ենք ինքներս մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում