Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստանը աշխարհի ռազմականացված երկրների թվում չորրորդն է. BICC

Բոննի միջազգային կոնվերսիայի կենտրոնը (BICC) հրապարակել է «Ռազմականացման գլոբալ ինդեքս-2013» (Global Militarization Index 2013) ամենամյա զեկույցը: Նման վարկանիշները կազմվում են 1996թ. սկսած:

Ռազմականացման գլոբալ ինդեքսը մշակվել է դեռևս 1990թ.: Այն ունիվերսալ գործիք է՝ աշխարհի երկրների ռազմականացման մակարդակի և սոցիալական զարգացման միջև հավասարակշռությունը գնահատելու համար: Ինդեքսի ամփոփ նշանակությունը հաշվելու համար գնահատվում են վեց ցուցանիշները, որոնք միավորված են երեք բաղադրիչներում՝ ռազմական ծախսեր, զինված ուժեր և պետության ծանր սպառազինում:

Վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը (724.12 միավոր), որին հետևում է Սիրիան:

Նշվում է, որ 2013թ. սկսած Հայաստանի համար տվյալների մեջ ներառվում են պահուստայինները, այդ պատճառով երկիրն այս տարի վարկանիշային աղյուսակում ավելի բարձր տեղ է զբաղեցրել նախորդ տարիների համեմատ:

Հայաստանի հարևան Ադրբեջանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը (673.32 միավոր): Նշվում է, որ Կովկասում ռազմական պոտենցիալի աճն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի համար երկարաժամկետ ռազմական հակամարտության առաջացման վտանգով:

Աշխարհի ամենառազմականացված երկիրը վեցերորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Իսրայելը (794 միավոր), որին հետևում են Սինգապուրը (752միավոր) և Ռուսաստանը (729 միավոր):

Հայաստանի մյուս հարևանները՝ Թուրքիան, Իրանը, Վրաստանը, համապատասխանաբար զբաղեցրել են 23-րդ (592.81 միավոր), 28-րդ (564.5 միավոր) և 54-րդ (501.35 միավոր) հորիզոնականները:

Զեկույցի համաձայն՝ ամենաքիչ ռազմականացված երկրներն են Սիեռա Լեոնեն (207), Լիբերիանը (176), Պապուա Նոր Գվինեան (153): 149 երկրներից բաղկացած գլոբալ ցուցակը եզրափակում է Իսլանդիան, որը դե յուրե մշտական զինված ուժեր չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում