Sunday, 12 05 2024
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է

88-ի շարժում-30. Հերոսացած պատգամավորը

Համազգային շարժումը հրապարակ բերեց երիտասարդ գործիչների նոր սերունդ, բացահայտեց նոր անուններ, որոնցից շատերն ավաղ մոռացված են` չնայած իրենց հերոսական հետագծին: 1988-ի զսրթոնքը սկզբունքորեն չփոխեց լրագրող, գրող, «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսական) ամսագրի գրական աշխատող Սամվել Շահմուրադյանի գործունեության բնույթը, սակայն նրա մասնագիտական տաղանդն, ունակություններն ամբողջովին ծառայեցվեցին շարժմանը:

Սամվել Շահմուրադյանը Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին (1988–1992) մամուլում հրապարակել է Շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ: 1990-ի մայիսին նա, ՀՀՇ աջակցությամբ, ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր և ԳԽ նստաշրջաններում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը, դատապարտել Սումգայիթի ցեղասպանությունը, իշխանությունների բռնությունները Ադրբեջանի հայաբնակ շրջաններում։

Նույնիսկ պատգամավորական գործունեությունը չխանգարեց, որպեսզի Սամվել Շահմուրադյանը շարունակի մասնակցել մարտական գործողություններին: Նա «Նիկոլ Դուման» երկրապահ ջոկատի մարտիկ էր ու առաջիններից մեկն արձագանքեց Վազգեն Սարգսյանի մահապարտների կոչին:

Շահմուրադյանը «Արծիվ-մահապարտների» կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին. նա հերոսի մահով նահատակվեց 1992-ի սեպտեմբերի 11-ին, Մարտակերտի շրջանում, Վաղուհասի համար մղվող մարտերում: ՀՀ նախագահի 1996-ի հրամանագրով Սամվել Շահմուրադյանին հետմահու շնորհվել է Մարտական Խաչ 1-ին Աստիճանի Շքանշան:

ԼՂՀ նախագահը 2014 թ-ին Շահմուրադյանին շնորհել է Արիության մեդալ: 2005 թ. մարտի 1-ին Հայաստանի գրողների տանը տեղի ունեցավ գրող, լրագրող, հրապարակագիր, Արցախյան պատերազմի հերոս նահատակ Սամվել Շահմուրադյանի «Մեր քաղցր հողը» հոդվածների և Էսսեների ծողովածուի շնորհանդեսը:

Սամվել Շահմուրադյանը հեղինակել է «Սումգայիթյան ողբերգություն ականատեսների վկայությամբ» գիրքը, որը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով։ Սամվել Շահմուրադյանը նահատակվեց, երբ ընդամենը 37 տարեկան էր: Հայաստանի խորհրդարանը կորցրեց իր լավագույն պատգամավորներից մեկին, համազգային շարժումը` նվիրյալին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում