Sunday, 12 05 2024
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը

Եվրոպական բենեֆիս՝ հին օրերի երգով

Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիա: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի՝ վարչապետը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:

«Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է: Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներեցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները: Ու իսկապես, 2017 թվականի արդյունքները խոստումնալից են և, ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք կատարված աշխատանքով»,- ասել է վարչապետը:

Սկզբունքորեն Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մեկնած վարչապետը զբաղված է նրանով, ինչով պետք է զբաղվի պաշտոնյան, որը պատասխանատու է երկրի տնտեսության համար: Ամբողջ խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ընթացքում եվրոպական առաջին այցը կատարում է առանց «տնային առաջադրանքը» կատարելու, իսկ արևմտյան բիզնես էլիտայի համար գերադասելի են ոչ թե վարչապետների պերճախոս ելույթները, այլ այն տնտեսությունների իրական վիճակը, որտեղ նրանք պատրաստվում են ներդրումներ կատարել: Քաղաքակիրթ աշխարհում գործում է ոչ թե վարչապետի «ազնիվ» խոսքը, այլ` օրենքի ուժը:

Եթե նույնիսկ ընդունենք, որ Կարեն Կարապետյանը նպատակ ունի անձամբ երաշխավորել ներդրումների արդյունավետությունը, ապա վարչապետի խոսքը քաղաքական տեսանկյունից խոցելի է, որովհետև տակավին պարզ չէ, թե ընդամենը երկու ամիս հետո ինչ քաղաքական կարգավիճակ է ունենալու Կարապետյանը: Նրա ինքնավստահության հիմքում ոչ թե իրականություն դարձած բարեփոխումներն են կամ տնտեսության առողջացումը, այլ` ողջ պաշտոնավարման շրջանում Կարապետյանին ուղեկցող PR-ը, որի կարևոր բաղադրիչը ներդրումային խոստումներն են:

Շվեյցարիայում Կարեն Կարապետյանը խոսել է տնտեսական 7%-ոց աճից` լռելով այն մասին, որ դա եղել է զարգացում բացառապես հարուստների և հետընթաց հասարակության մեծամասնության համար, որն այս օրերին հայտնվել է թռիչքաձև գնաճի հարուցած սոցիալական աղետի ճիրաններում: Չնայած կառավարության հայտարարած առաջնահերթություններին` Հայաստանում շատ բարձր է կոռուպցիայի մակարդակը, քաղաքական, տնտեսական հարաբերություններում բացակայում է մրցակցության բաղադրիչը: Դատական իշխանությունը, որը պետք է լիներ սեփականության անձեռնմխելիության երաշխավորը, դարձել է իշխանության ակնհայտ թալանն ու կոռուպցիոն գործարքները ֆորմալիզացնող գործիք:

Ահա այսպիսին է Կարեն Կարապետյանի գովերգած Հայաստանը, որից անցած քսան տարիներին միայն կապիտալի արտահոսք է եղել, ըստ փորձագիտական գնահատականների` մոտ տաս միլիարդ դոլարի չափով:

Կարեն Կարապետյանի խոսքը հավատ չի ներշնչում նաև նրա կորպորատիվ պատկանելության հետևանքով, որովհետև արևմտյան աշխարհում «Գազպրոմը» նույնանում է մենաշնորհի ու կոռուպցիայի հետ:

Շվեյցարիայում Կարեն Կարապետյանի այսօրվա խոսքը շատ նման է հայ դասականի հայտնի հերոսի բացականչությանը, որը հաճախորդներ էր ապահովում Բազազ Արտեմի դուքանի համար: Սկզբունքորեն Հայաստանի այսօրվա տնտեսությունը, իր հետամնաց մոդելով, շատ քիչ է տարբերվում Արտեմի «մագազինից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում